ԲԱՑ ՆԱՄԱԿ 
բոլոր նրանց, ովքեր թքած չունեն էս մի թիքա երկրի վրա

Նստում ու մտածում եմ, թե ի՞նչն է մեզ խանգարում լավ ապրել: Ինչը մեզ չի թողնում ազնիվ լինել միմյանց հանդեպ, հոգատար մեկս մյուսի, մեր քաղաքի, մեր երկրի հանդեպ: Էլ ի՞նչ ունենք աշխարհում բացի էս մի բուռ քարքարոտ երկրից ու տառապած, ծերացած, խեղճ ու կրակ էս ժողովրդից: Ոչինչ էլ չունենք: Ոնց ա լինում, որ Սինգապուրցին, Իսրայելցին, ու նման փոքր ժողովուրդները գալիս, կանգնում են քարափի ծերին , ու գիտակցում են, որ պիտի միասնական լուծում գտնեն, գտնում ու աշխարհին զարմացնում են, իրենք էլ մեջքները դուզ ապրում, իսկ մենք...
Ընկերներս գիտեն, շատ եմ վախենում եմ: Չէ, վախ բռնողի մոտ մի տարեք, վախս կիսեք։ 
Ախր բոլորդ էլ գիտակցում եք, թե ինչ ճահճի մեջ ենք: Սովորել ե՞նք ճահճահոտությանը, թե՞ մաքրությունից ենք վախում, չգիտեմ: Բայց եկեք հասկանանք, թե ո՞նց եղավ, որ հաղթանակած ժողովրդի մեջքը սենց կոտրվեց:
Եկեք խելք խելքի տանք, ու էս երկիրը ճահճից հանենք: Հանենք, քարը քարին դնենք, ապրենք երջանիկ կյանքով ու ստեղծենք Հայկական երազանքը:

Նամակս կարող եք Զատկի երազանք համարել:

05.04.2015թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել