Որ մեզ պետք լինի, աշխարհի վրա մատ թափ կտանք՝ արա դուք գիտեք, մենք աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգն ենք, բայց միատարր քրիստոնյա մեր 1700-ամյա երկրի սրտում՝ Երևանում, ոչ մի եկեղեցու զանգ չի հնչում, ինչ է, թե մի քանի թամբալի առավոտվա քունը (ասենք ժամը 9-ին) զանգի ձայները կխանգարեն: Մուսուլմաներն անգամ գիշերն են արթնանում, ու աղոթքի կանչում, իսկ մենք գոնե ցերեկային ժամերին մարդկանց եկեղեցի կանչող զանգեր չունենք: Ուզում եմ ժամերգություններից, ս. Պատարագից առաջ, բոլոր եկեղեցիների զանգերի ձայնը միաժամանկ այնքան ուժեղ հնչի, որ կողքի երկրներում լսվի: Ու Տիրոջ Ծնունդ է, թե Հարություն, ավետիսն ամենից առաջ զանգերը տան.
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունը Քրիստոսի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել