1. Մեգան Ֆոքսը մայրացել է: 2012 թվականին, սեպտեմբերի 27-ին ունեցել է տղա:

2. Facebook սոցիալական ցանցի ամենահայտնի դեմքն է ճանաչվել:

3. 2011 թ. նա բոլոր հայտնի մարդկանցից ամենաշատ երկրպագուների քանակն ունի Facebook-ում` նրա էջն ավելի քան 29 միլիոն մարդ է հավանել:

4. Դերասանուհին խոստովանել է, որ չի հավանում իր տեսքը կինոէկրաններում:

5. Երբ Մեգանը 3 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, չնայած որ շատ չանցած նրա մայրը նոր ամուսին է գտել իր համար:

6. Մեգանն ունի իռլանդական, ֆրանսիական և հնդկական արմատներ:

7. Նրա հայրը պայմանական ազատազրկվածների բանտում բանտապահ էր աշխատում:

8. 5 տարեկանում Մեգանը զբաղվել է պարերով և մասնակցել դրամատիկական խմբակում:

9. MAXIM ամսագրի 2007 թ.-ի հուլիսյան համարին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ թմրադեղեր է ընդունել:

10. 2007 թ.-ին նա նշանված էր դերասան Բրայան Օսթին Գրինի հետ, սակայն շուտով նրանք բաժանվեցին: Ինչպես նաև դերաանուհին իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ սեռական հարաբերություններ է ունեցել աղջիկների հետ:

11. Ըստ իր խոսքերի՝ ինքը խնդիրներ ունի հոգեկանի հետ, որն ավելի շատ նման է թեթև շիզոֆրենիայի բռնկումների:

12. 2010 թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցավ հերթական նշանադրությունը Մեգան Ֆոքսի և Բրայան Օսթին Գրինի միջև, իսկ 2010 թ.-ի հունիսի 24-ին նրանք ամուսնացան Հավայան կղզիների Four Seasons հյուրանոցում:

13. Մեգանն ունի ութ դաջվածք.

14. Մեգանը իտալական Emporio Armani ընկերության 2010 թ.-ի գարուն/ամառ ցուցադրության դեմքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել