‎"Բանակում" սերիալի հերոսներով նոր սերիալ են նկարել՝ "Քաղաքում" վերնագրով, մի քանի սերիա նայեցի, պարզվեց հերթական փողոցային կրիմինալ ֆիլմն է։ 
Փաստորեն, եթե մարդիկ կային, որոնք սիրում էին բանակումի զինվոր կերպարներին, սահուն կերպով այդ մարդկանց դրական դիրքորոշումները տեղապոխվելու են քրեական կերպարների նկատմամբ։ Վատ չի մտածված։ 
Բացի այդ ֆիլմում այլ մեսիջ էլ կա՝ բանակը որևէ ազդեցություն չի ունենում երիտասարդների վրա և նրանք շարունակում են մնալ անհայրենիք փողոցայիններ։ Չնայած բանակում ֆիլմում էլ քարոզվում էր քրեածին, գողական վարք։
Ֆիլմի "ռազմահայրենասիրական" միսսիան էլ արտահայտվում է մեկ ու մեջ ֆիլմում կրկնվող արտահայտությունյամբ, թե բանակում ավելի լավ էր, քան քաղաքացիակա կյանքում։

ՀԳ. Մենակ զարմացա, թե ինչու ՊՆ-ն նշված չէր որպես հովանավոր, չէ որ մեր ՊՆ-ում շատ են սիրում բանակի շահի տեսանկյունից անիմաստ պրոյեկտներ հովանավորել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել