Այս տեսողական խաբկանքը կօգնի Ձեզ հասկանալ՝ արդյոք Դուք ակնոցների կարիք ունեք, թե Ձեր տեսողության հետ ամեն ինչ կարգին է։ Դրա համար պետք է պարզապես դիտել ստորև պատկերված նկարն ու պատասխանել մեկ հարցի։

Ի՞նչ եք տեսնում, երբ այս նկարը մեծանում է։

Մարդկանց մեծամասնությունն այս հարցին ի պատասխան նշում է, որ տեսնում է Ալբերտ Էյնշտեյնի նկարներից մեկը, միայն թե այս նկարում Էյնշտեյնն ուրվական է հիշեցնում։ Իսկ եթե Դուք փոքրամասնության մեջ եք և տեսնում եք Մերիլին Մոնրոյի պատկերը, ապա հարկ է, որ այցելեք ակնաբույժի։  

Սովորական հեռավորությունից առողջ աչքերը պետք է որ կարողանան նշմարել Էյնշտեյնի դիմագծերը։ Այս դասական տեսողական խաբկանքը ստեղծվել է դեռևս տարիներ առաջ Մասաչուսեթսի տեխնոլոգիագան համալսարանի նյարդաբանների կողմից, սակայն միայն վերջերս է բացահայտվել, թե ինչ գաղտնիք է ընկած այս տեսողական խաբկանքի հիմքում։ Գաղտնիքը բացահայտվեց «AsapScience»-ի կողմից հրապարակված մի տեսանյութում, թեպետ շարժանկարից էլ կարելի է գլխի ընկնել, թե ինչն է տեսողական պատրանքի առաջացման պատճառը։ Պարզապես պետք է նախ մոտենալ, ապա հեռանալ էկրանից։

«Կախված նրանից, թե որքան լավ Դուք կարող եք կենտրոնանալ կամ նկատել կոնտրաստը, Ձեր աչքերը կընկալեն միայն մանրուքները։ Մոտիկից մարդիկ հիմնականում կարողանում են նկատել նկարի այնպիսի մանրամասները, ինչպիսիք են Էյնշտեյնի բեղերն ու կնճիռները։ Մանրամասները նկատելու Ձեր կարողությունը նվազում է, եթե Դուք նկարը դիտում եք ավելի մեծ հեռավորությունից կամ եթե Դուք թույլ տեսողություն ունեք։ Այս պարագայում արդեն մարդիկ տեսնում են ընդհանուր գծերը, ինչպես օրինակ՝ բերանի, քթի ու մազերի ձևը։ Արդյունքում թույլ տեսողություն ունեցող կամ սովորականից մեծ հեռավորությունից նկարին նայող մարդիկ տեսնում են Մերիլին Մոնրոյին։ Այս հիբրիդային տեսողական պատրանքի ստեղծման համար մոտ մեկ տասնամյակ է պահանջվել։

On the top row, up close, you can see that the man on the left is scowling, while the woman on the right has a placid facial emotion. Move back, and the faces change expressions and even genders. If you squint, blink or defocus, the angry man turns calm, and the calm woman turns angry, and male Նախագծի իրականացմամբ զբաղվող հետազոտական թիմի ղեկավարը դոկտոր Օդե Օլիվիան էր։ «Մերիլին Էյնշտեյն» կոչվող այս տեսողական պատրանքը ստեղծվել է այս երկու հռչակավոր մարդկանց լուսանկարների համադրման արդյունքում։ Դոկտոր Օլիվիան և նրա գործընկերները նշել են, որ այն ոչ միայն բացահայտում է տեսողական խնդիրներ, այլև կարող է որոշակի տեղեկատվություն տալ այն մասին, թե ինչպես է ուղեղը ընկալում ու մարսում տեղեկատվությունը։ Հիբրիդային լուսանկարների օգտագործմամբ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը մանրամասներն ընկալում է ավելի ուշ, քան ընդհանրական տեղեկատվությունը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հավատացած են, որ հիբրիդային լուսանկարները հատկապես մեծ նշանակություն կարող են ունենալ այս կամ այն արտադրանքի գովազդի համար։ Ընկերությունները կարող են օգտագործել այսպիսի խորամանկ հնարքներ, որպեսզի իրենց լոգոները տարբեր տեսք ունենան տարբեր հեռավորություններից։ Տեսողական խաբկանք ստեղծելու այս մեթոդը (տարբեր պատկերների վերադրումը) կարող է օգտագործվել նաև մի շարք արտադրանքների վրա՝ այսպես ասած  կիսագաղտնի տեքստ հրապարակելու համար։ Ինչո՞ւ կիսագաղտնի։ Դե որովհետև այդ տեքստը տեսանելի կլինի միայն շատ մոտիկից նայելու դեպքում։   

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել