Երեկ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Բուլկի Արամին ազատել են պաշտոնից և նրան փոխարինել Ծառուկյանի փեսայով։ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ Բուլկիին նոր պաշտոն են տալու, և այդ նոր նշանակումն իրեն երկար սպասել չտվեց. Բուլկին այսուհետ ղեկավարելու է Ջրային տնտեսությունների կառավարման վարչությունը։

Ուշագրավն այն է, որ այդ վարչության պետի նախկին պետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էր, ով սակայն երկար չմնաց այդ պաշտոնում ու գերադասեց իր բիզնեսներով զբաղվել։ Մի տեսակ զավեշտալի է... Ջրային տնտեսությունների կառավարման վարչությունն ասես դարձած լինի նախկին մարզպետների վերջին հանգրվանը։ Այնպիսի տպավորություն է, որ ժողովրդական լեզվով ասած՝ թրիք սրտի թրիք մխիթարանքն է բոլոր այն մարզպետների համար, ում գործից հանում են, ու որպեսզի շատ չնեղանան տղերքը՝ նշանակում են էս պաշտոնին։

Ի՞նչ ասեմ, ազգիս համար ոչ մեծ մի տրագեդիա է, ոչ էլ մեծ մի ձեռբերում, որ Բուլկին այսուհետ մարզպետության փոխարեն ջրային տնտեսությունները կառավարի, մարդ ես, մեկ էլ տեսար՝ կլիչկեն փոխվի ու դառնա Водолей:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել