Երկարատև աշխատանքը, շարունակական ուսումը բերում են նրան, որ մարդիկ իրենց զգում են չափազանց հոգնած, ուժասպառ, և չեն կարողանում առաջ շարժվել: Փորձեմ Ձեզ ներկայացնել հոգնածությունը հաղթահարելու հինգ հիմնական միջոցներ:

1. Մի մոռացեք նախաճաշի մասին: Եթե առավոտյան գնում եք աշխատանքի կամ դասի առանց որևէ բան ուտելու, ապա օրգանիզմը դրանից միայն հյուծվում է:

2. Օգտագործեք շատ հեղուկ: Հոգնածությունն ու թուլությունը կարող են ուժեղանալ կապված օրգանիզմի ջրազրկման հետ: Այդ իսկ պատճատով անհրաժեշտ է մշտապես հեղուկներ օգտագործել: Դա կարող է լինել հասարակ ջուրը, տարբեր հյութերը, թեյը և իհարկե սուրճը:

3. Ուզում եք քնել`արեք դա: Բոլորն էլ գիտեն, որ հանգստանալու լավագույն միջոցը քնելն է, և եթե Ձեր օրգանիզմը ունի քնի պակաս, դժվար է նրան ստիպել աշխատել կամ գտնվել սթափ վիճակում:

4. Ուժեր չունեք`ցատկոտեք: Հաճախ, երբ մենք թույլ ենք զգում, մեզ ոչինչ չի մնում անելը, քան քնելը: Բայց ահա պարզվում է, որ նման վիճակում օգնում է նաև ակտիվ գործողություններ անելը` ցակտոտելը, որի ժամանակ աշխատանում են օրգանիզմի շատ մկաններ, և այն նոր լիցքեր է հաղորդում Ձեզ:

5. Թող ուրախությունը մուտք գործի Ձեր կյանք. Սթրեսներն ու հիասթափությունները քանդում և կործանում են Ձեր կյանքը, սպառում են էներգետիկ պաշարները: Սթրեսներից խուսափելը գրեթե անհնար է, բայց հնարավոր է այդ ամենին լուրջ չվերաբերել: Մի կենտրոնացեք Ձեզ հետ պատահած տհաճությունների վրա: Ժպտացեք և կտեսնեք, թե ինչպես է ժպիտը էապես փոխում կյանքի նկատմամբ Ձեր տրամադրվածությունը: Փորձեմ Ձեզ ներկայացնել հոգնածությունը հաղթահարելու հինգ հիմնական միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել