xw_1067867Mediamonitor.am-ը գրում է.

Գրեթե յուրաքանչյուր ոք, ով հատել է 40 տարեկան սահմանը, սկսում է վախենալ, որ տարիներին զուգընթաց ուղեղի աշխատանքն ավելի ու ավելի է վատթարանալու: Սակայն նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել` միջին և ծեր տարիքի մարդկանց ուղեղր որոշ առումով կարող է լինել ավելի լավ, քան երիտասարդների մոտ: Մտածողության որոշ կարողություններ, բնականաբար, սկսում են վատթարանալ տարիքի հետ միասին: Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ մնացածը, ընդհակառակը, հասնում է իրենց գագաթնակետին միջին տարիքում կամ նույնիսկ ավելի ուշ:

Հետազոտության  ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար մարդու տվյալները և պարզել են, որ 40-50 տարեկան մարդիկ կարող են ավելի լավ գնահատել ուրիշների հուզական ազդանշանները: Իսկ ահա ծերերն ունեն ընդհանուր գիտելիքների ամենամեծ բազան: Երիտասարդությունն էլ լավ է արագ արձագանքի և ավելի լավ կարճատև հիշողության առումով:

Ուսումնասիրության հեղինակները սկսել են իրենց գիտական աշխատանքը հասկանալու համար այն, թե ինչպես են մեր մտածողության կարողությունները փոխվում ողջ կյանքի ընթացքում: Ստացված արդյունքները մասամբ հիմնված են 48,5 հազար մարդկանց վերլուծությունների պատասխանների վրա, ովքեր կատարել են առցանց թեսթեր gameswithwords.org և testmybrain.org կայքերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել