Հերիք չի՝ ազգովի գրիպ ենք, հիմա էլ խեղճ դպրոցականներին պատվո պահակ են դարձրել Ծիծեռնակաբերդում։ Խելքներիդ դուռ դնեմ, ձեզ թվում է, թե միջազգային հանրությունը Թուրքիայի քթից անմոռուկ կբերի՞ այդ գաղափարի համար։
Դա նույնն է, ոնց որ դպրոցականներին տանեն Ծիծեռնակաբերդի տարածքում շաբաթօրյակ անելու։ Ոչ մի բանով չի տարբերվի որպես ակցիա։ Ուղղակի չարդարացված զբաղվածություն է ու փուչ գաղափարի սերմանում։
Տեսնես ո՞ւմ մտքով է անցել նման բան։ Սա էլ հերիք չէր, հիմա էլ դպրոցներից մեկը տալիս են եկեղեցու հոգածության ներքո ու հույս հայտնում, որ մրցունակ կդարձնեն։
Խելքներին աշե, միլիարդները որ առանց վերահսկման գնում են դեպի եկեղեցի, դպրոցին ոչ միայն մրցունակ կարող է դարձնել, այլ մնացած դպրոցներին դաշտից կհանի մրցակցության տեսանկյունից։
Ափսոս, որ մեր եկեղեցու այն սպասավորները չեն ղեկավարում եկեղեցին, ու գիտության այն մասնագետները չեն կառավարում ոլորտը, ովքեր ոչ թե տեղական մակարդակով են մտածում, այլ միջազգային կամ վերազգային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել