Փաստորեն երկրի վարկաբեկված վիճակը կամաց-կամաց մտնում է նաև դպրոցներ: Պարոն կրթության նախարար, կարո՞ղ եք ինձ բացատրել այդ թատերական ներկայացման իմաստը։ Աշակերտներից ու ուսուցիչներից պատվո պահակ Ծիծեռնակաբերդում: Դարձրեցիք լրիվ կլոունադա: Ուսուցիչը և աշակերտն այլ առաքելություն ունեն, ոչ թե պատվո պահակ, ուսուցչի ստացած գրոշներից անմոռուկի տպագրության գումար: Դպրոցի բովանդակությունը թողած՝ ընկել եք միայն արտաքին ձևի հետևից: Երկիրն է ձեռքներիցդ գնում, ավելի լավ է դրա մասին մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել