Էս վերջերս ինտերնետը քջջելիս ինչ որ հաճախ եմ սկսել առնչվել մեր մտավորականների այսպես կոչված լիբեռալ հատվածի մտքի մարգարիտներին։ Դե իհարկե, այս առումով հատկապես աչքի ընկան դերասաններ Սերգեյ Դանիելյանն ու Հովհաննես Ազոյանը, որոնք իրենց արտահայտություններում էնքան ոչ կոռռեկտ ու անտակտ գտնվեցին, որ հասարակության մի ստվար զանգաված շատ սուր արձագանքեց դրանց։ Ու Յոժն ու Հովոն միակը չեն, իրանց նման ծակ պրոֆեսորները ինչ որ մի այլ կարգի շատացել են ու հատկապես շոուբիզնեսյան և հեռուստատեսության ոլորտներում։ Սա թերևս ամենատարօրինակն է, որովհետև համաձայնվեք, շատ անտրամաբանական է, երբ երկու ամենադեգրադացված ու ամենատափակ մտավոր «ապրանք» մատակարարող ինստիտուտները հավակնեն մտավորականների օրրան լինելու։
Առհասարակ, ի՞նչ է մտավորական ասվածը։ Չգիտեմ ում համար ինչպես, բայց ինձ համար այս բառը ասսոցացվում է կիրթ և գրագետ մարդու կերպարի հետ, որն ունի լայն մտահորիզոն, զարգացած աշխարհայացք։ Ինձ համար առանցքային է նաև այն պահը, որ մտավորականի հիմնական գործառույթը ոչ այնքան եղած խնդիրները քննադատելն է, անգամ պայքարելն էլ չէ, այլ ստեղծելն է։ Այդ իսկ

պատճառով, ես հրաժարվում եմ իրանց մտավորական կոչող շատերին ընկալեմ որպես այդպիսին, որովհետև նրանց մոտ մենակ Ֆրեյդի ասած մորտիդոնա գործում՝ դեստրուկտիվ մոտեցումը։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ասածս խմբին պատկանողները իրենց դրել են լուսավորչականների տեղ ու պայքարում են խավարի դեմ ու հենց այդտեղ էլ սկսվում է նրանց սխալը։
Հասկանում եք, պայքարը լավ բան է, եթե այն հետևում է կոնկրետ նպատակներ ու բերում է առաջընթացի, իսկ հատկապես մտավորական պայքարը չի կարող լինի ինքնանպատակ, որովհետև նույն լուսավորչականները խավարի դեմ պայքարում էին ոչ միայն քննադատելով այդ ժամանակի արխաիզմներն ու արատները, այլև ռեալ այլընտրանք ստեղծելով։ Իսկ ինչ ե՞ն ստեղծել մերոնք։ Յոժին երբ նայես, ինչ որ ծեր տռանսֆեստիտների դերա խաղում, Հովոն մի երկու հատ կոմեդիայումա նկարվել, մի երկու անգամ էլ «Գայլըբոկա» ճվացել, Վիոլետը օգտագործած պահպանակներինա պոեմներ ձոնել,… էհ հետո՞։ Սա՞ է մեր լիբեռալների առաջարկած այլընտրանքը ուառհասարակ ստեղծագործական առաստաղը, բայց դուք նայեք ինչ հարցերի մեջ են խցկվում սույները. բանակ, բնապահպանություն, քաղաքականություն, մշակույթ, մարդկային հարաբերություններ, և այլն։ Թերևս մենակ պրակկտոլոգիային ու օրգանական քիմիային դեռ չեն հասցրել անդրադառնալ։
Ես հասկանում եմ, որ շատ արատներ կան մեր հասարակությունում, շատ-շատ խնդիրները կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, բայց չի կարելի թույլ տալ, որպեսզի օգտագործած պահպանակի մասին բանաստեղծություն գրողը սկսի ընկալվել, որպես մտավորականության խիղճ, իսկ քֆուր-քյաֆարով ներկայացումներում նկարվող Յոժը՝ բարոյականության ջատագով։ Երևի այսքանն այս անգամվա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել