Այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել անհետացող սփրեյը՝ ոչ միայն պատ ստեղծելու համար: Եվ ոչ միայն ֆուտբոլային դաշտում:

Նախ ի՞նչ է անհետացող սփրեյը: Ինչպես շատերը գիտեն` անհետացող սփրեյն օգտագործում են ֆուտբոլային խաղերում մրցավարները՝ այսպես կոչված պատ ստեղծելու համար: 2000 թվականին Բրազիլացի Գեյնե Ալլեմանեն ստեղծեց առաջին անհետացող սփրեյը՝ Spuny անվանումով: Այնուհետև այն լայն կիրառում գտավ շատ առաջնություներում, սակայն շատերիս այն ծանոթ դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ:
Սփրեյի հետ կապված՝ տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր դեպքեր, և դրանցից մի քանիսը կներկայացնենք ձեզ:

Ինչպես է անգլիացի նախկին մրցավար Դերմոտ Գալախերը փորձարկում սփրեյը Լոնդոնի փողոցներում: Իրականում այն ակցիա էր՝ նվիրված Պրեմիեր լիգայի մրցաշրջանի բացմանը:

Հարավային Ամերիկայում սփրեյը մեծ տարածում է ստացել:
Ահա թե ինչպիսի օրիգինալ ձևով է իր հարգանքը ցույց տալիս բրազիլացի մրցավարը Ալեքս դե Սուզեի հրաժեշտի հանդիպման ժամանակ:

Իսկ նրա գործընկերն արդեն պրոֆեսիոնալ է գազոնի գրաֆիտիում:

Իսկ Եվրոպայում այն ավելի հայտնի դարձավ, քան սպասվում էր: Բաց չեն թողնում սփրեյից օգտվելու հնարավորությունը նաև ֆուտբոլիստները: Վերջերս Անգլիայի 2 լիգայի խաղերից մեկի ժամանակ (Խարթլպուլոմ-Օքսֆորդ Յունայթեդ) գլխավոր մրցավարը ստացավ վնասվածք: Այդ ժամանակ Խարթլպուլոմի ֆուտբոլիստնեից մեկը նկատում է մրցավարի գրպանից ընկած սփրեյը և վերցնելով՝ պատում է մրցավարի վնասվածքը սփրեյով (ինչպես դա ընդունված է ֆուտբոլիստների դեպքում, երբ բուժօգնություն են ցույց տալիս, հատուկ սփրեյով պատում են խաղացողի վնասվածքը)։

Իսկ այս խորամանկությունը՝ Դավիթ Լուիզի կողմից:

Սփրեյն օգտագործում են նաև տղամարդիկ ֆուտբոլ դիտելու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել