Tert.am-ը գրում է.

Փարիզն ու Բեռլինը համաձայնություն են ձեռք բերել հեռանկարային եվրոպական անօդաչու թռչող սարքի ստեղծման հարցով:

«Լենտա»-ի փոխանցմամբ` այս համաձայնագրին միանալու է նաև Իտալիան: Սարքի տեխնիկական բնութագիրը կձևակերպվի առաջիկայում, իսկ բուն սարքի ստեղծումը նախատեսվում է ավարտել մինչև 2025-ը:

MALE-2020 ծրագրի շրջանակներում ստեղծվող անօդաչու թռչող սարքի վրա կաշխատեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbus Defence and Space-ը, Dassault Aviation-ը և  Alenia Aermacchi-ն:

Հայտնի է, որ միայն Գերմանիան այս սարքի ստեղծման ծրագրին 228 մլն եվրո գումար կհատկացնի: Դրա դիմաց այս երկիրը ավելի շատ իրավունքներ կունենա ֆրանսիական տիեզերական սարքերի ապահոված պատկերների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել