10 տարին լուրջ տարիք չէ մարդկային չափանիշներով, բայց պատկառելի է հեռուստահաղորդման պարագայում։ Comedy Club-ի համար ամեն ինչ հենց այդպես է. եթերային հոբելյանը նշում են և՛ ուրախ, և՛ սոլիդ։ THR-ը հանդիպել է այս «Ծիծաղի ֆաբրիկայի» հիմնադիրների՝ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի և կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի հետ և պարզել է հայտնի շոուի բոլոր գաղտնիքները:

Այս նյութը հրապարակվել է «The Hollywood Reporter – Российское издание» ապրիլյան համարում։

ТНТ-ի գլխավոր շոուի ղեկավարների հետ հանդիպումը նշանակեցին Մեշչանսկիի վրա, որտեղ տեղակայված է Comedy Club Production-ի գրասենյակը։ Մեզ նախազգուշացրեցին, որ արդեն տեղում պետք է ընտրել, թե երկու ոճային աշխատասենյակներից որում կանցկացվեն հարցազրույցն ու նկարահանումները. Արթուրն ու Գարիկն այս բարդ ընտրության հարցը թողել էին THR-ին։ Կարճատև, բայց տպավորիչ էքսկուրսիայից հետո մենք կանգ առանք Մարտիրոսյանի գրասենյակի տարբերակի վրա, որը ձևավորված էր սև և սպիտակ տոներով, երաժիշտների դիմանկարներով և կիթառների հավաքածուով։ Գրասենյակի հյուրընկալ տերն այդ միջոցին շփվում էր «Иванов, Смирнов, Соболев» տրիոյի տղաների հետ, ովքեր կիսվում էին սկետչի գաղափարով, և Գարիկը զարմացած էր, քանի որ հենց նոր ռեզիդենտներից մեկի հետ քննարկում էր մոտավորապես նույն բանը։ Իսկապես որ, գաղափարներն օդում են սավառնում...

Համաձայն լեգենդի՝ Comedy Club-ի ստեղծման գաղափարը ծնվել է ՈՒՀԱ «նոր հայեր» թիմի (որի կազմում մի ժամանակ եղել եք երկուսդ էլ) ամերիկյան հյուրախաղերի Ժամանակ։ Իբր դուք Նահանգներում այցելում էիք սթնեդափ-ակումբեր ու որոշեցիք ինչ-որ նման բան անել...

Գարիկ. Այս առումով ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ Comedy Club եկել եմ վերջիններից մեկը։ Բացի դրանից, ես երբեք չեմ այցելել սթենդափ-ակումբներ ու առհասարակ չգիտեմ, թե դա ինչ է։

Արթուր (սիգարը կպցնելով). Գարիկն իսկապես ուղղակի կապ չուներ ակումբի առաջին խնջույքների ծնունդի հետ, չնայած որ հանդես էր գալիս բեմի վրա ամենասկզբից, ընդ որում, միակն էր, ով դա անում էր անվճար... Ինչ վերաբերում է ինձ, ապա ես մեծ հաշվով գրեթե պատահական հայտնվեցի հորինողների թվում. պարզապես միայն ինձ մոտ կար 600 դոլար, որպեսզի կազմակերպեինք մեր դեբյուտային շոուն։ Դա փաստ է, ի՞նչ իմաստ կա դա թաքցնելու...

Դա առաջին ներդրումն էր, ամեն ինչ ճիշտ է։ Սթիվ Ջոբսը նույնպես քչից է սկսել։

Արթուր. Դե եկեք չհամեմատենք սրբերի հետ։ Այսպես թե այնպես, հիմա մենք արդեն դժվար թե հիշենք, թե ով և ինչպես առաջինը հորինեց Comedy Club-ը։ Պարզապես ինչ-որ մի պահի ընկերների մի խմբով, որի մեջ նաև ես էի մտնում, կայացվեց մենակ հանդես գալ ցանկացող ՈւՀԱ-ի նախկին մասնակիցների հետ երեկույթ կազմակերպելու որոշում։ Հետագայում ի հայտ եկած հեռուստատեսային տարբերակը դարձավ արդեն այդ պահին պոպուլյար ու հաջողակ ակումբային շոուի տրամաբանական շարունակությունը։

ТНТ-ն առաջի՞ն ալիքն էր, ում հետ դուք շփվել էիք այս թեմայով։

Արթուր. Ճիշտն ասած՝ սկզբում մենք դա անում էինք СТС-ի համար…

Գարիկ. Ոչ, մինչև СТС-ը մենք դա անում էինք MTV-ի համար։ Այնտեղից տաղանդավոր տղաներ եկան...

Արթուր. …նկարահանեցին մեր ամանորյա երեկույթը, ու դրանից առաջ գործը չգնաց։ Կես տարի անց՝ 2004 թվականի ամռանը, մենք 22.000 դոլարով նկարահանեցինք նախագծի պիլոտային տարբերակը, որի պրոդյուսինգով ու խմբագրմամբ զբաղվում էր Գարիկը։

Գարիկ. Ու Սաշա Ցեկալոն։

Արթուր. Այո, մենք նրան հրավիրեցինք, նա եկավ, տեսավ, նրա դուրն եկավ...

Գարիկ. Սաշան շատ էր ուզում, որպեսզի այս նախագիծը հեռարձակվի СТС-ով և ամեն կերպ մղում էր մեզ դրան։

Արթուր. Մենք նրա հետ մի վեց անգամ հանդիպել ենք, որպեսզի ամեն ինչ քննարկենք։ Նա ցանկանում էր, որպեսզի հաղորդումը կոչվի «Комедийный клуб», այլ ոչ թե Comedy Club, բայց ոչինչ չստացվեց։ Իմ կարծիքով՝ երկու պատճառով։ Առաջինը կայանում էր նրանում, որ СТС-ն այդ պահին արդեն անցնում էր ընտանեկան ֆորմատի, իսկ մենք...

Գարիկ. … գնալով հեռանում էինք ընտանիքից։

Արթուր. Իսկ երկրորդ պատճառը, որքանով ես եմ հասկանում, կայանում էր նրանում, որ այդ պահին ալիքի ղեկավար հանդիսացող Ալեքսանդր Ռոդնյանսկին առավել զբաղված էր իր հիմնական հեռուստատեսային ակտիվով՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքով։ Այնպես որ, այնպիսի բարդ որոշման կայացումը, ինչպիսին էր Comedy Club-ի՝ СТС անցումը, ձգձգվում էր։ Մենք, մեր հերթին, սպասել չէինք կարող. մենք բազմաթիվ սոցիալական ու ֆինանսական պատճառներ ունեինք, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսեինք ինչ-որ բան անել։

Գարիկ. Մենք մեր պիլոտային թողարկումով տեսաերիզը (այն ժամանակ դեռ տեսաերիզներ կային) գրեթե բոլոր հեռուտաալիքներին ուղարկեցինք, բայց ոչինչ չստացվեց, իսկ որոշ ժամանակ անց անսպասելիորեն զանգահարեցին ТНТ-ից։

Արթուր. Մոտավորապես 2004 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին ինձ զանգահարեց Ռոմա Պետրենկոն (2002-2013 թթ ТНТ-ի գլխավոր տնօրենը. - THR) և ասաց, որ դա հենց այն ուղղությունն է, որի մեջ նրանք պատրաստ են ներդրումներ անել և առաջ շարժվել։ Ու ամեն ինչ սկսվե՜ց։

Արթուր Ջանիբեկյան
© Վասիլիյ Կուդրյավցև 

Քանի որ դուք նման կերպով շեշտադրում եք անում երեկույթների ու հեռուստատեսային տարբերակի տարբերությունների վրա, չեմ կարող ձեզ չհարցնել նրա մասին, թե բեմի վրա ցուցադրված բաների քանի տոկոսն է հայտնվում էկրաններին։

Գարիկ. Հաղորդման մեջ չի ընդգրկվում մոտավորապես 60 տոկոսը։ Տեսագրությունը տևում է 2.5 ժամ, իսկ եթերում մենք ընդամենը 45 րոպե ունենք։ Գրեթե երկու ժամ մենք պարզապես դեն ենք նետում։

Արթուր. Որպես արտադրական խոտան։

Ո՞վ է որոշում, թե ինչը թողնել, իսկ ինչը՝ ոչ։

Գարիկ. Մեզ մոտ ոչ ոք ոչինչ չի որոշում։ Դա, այսպես թե այնպես, հասկանալի է։

Իսկ ռեզիդենտներն իրե՞նք են հորինում այդ զվարճալի կամ ոչ այնքան զվարճալի համարները։

Գարիկ. Այո, Comedy Club-ի բոլոր ելույթ ունեցողներն իրենք են իրենց տեքստերը գրում, սակայն մենք նաև սցենարիստների խումբ ունենք։ Այն, ինչ դուք տեսնում եք էկրանին, դեպքերի 95%-ում ռեզիդենտների ու հեղինակների թիմի համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքն է։ Գործում է աշխատանքի հետևյալ մեխանիզմը։ Դիցուք՝ տղաները նստած քննարկում են. «Լավ կլիներ, եթե Պաշա Վոլյան մայիսի 9-ին մենախոսություն ներկայացներ այն մասին, որ ամերիկյան սուպերհերոսները՝ Սպայդերմենը, Կին կատուն և այլք, կեղծ են, հիմար հանդերձներով «սուտի» տիկնիկներ, իսկ մեր պապիկներն ու տատիկները, ովքեր մարտնչել են Հայրենական Մեծ պատերազմում, իսկական են»։ Նրանք կիսվում են այս գաղափարով Պաշայի հետ։ Նա պատասխանում է. «Օ, ընտիր է։ Ես հիմա հյուրախաղերի եմ, ես կատակներ կուղարկեմ, իսկ դուք գրեք»։ Մի շաբաթ անց նրանք հանդիպում են, և Պաշան ասում է. «Ես մի այսպիսի կատակ մտածեցի, որ Սուպերմենը վատ սուպերհերոս է, որովհետև այսպես-այնպես...»։ Տղաներն ասում են. «Զիլ է, կարելի է նաև այսպես ասել...»։ Այսպես խմորվում է ելույթը։ Ես Վոլյայի օրինակով եմ պատմում, սակայն այդպես է լինում բոլորի մոտ։  Ուրեմն այսպես, Պաշան վերցնում է մենախոսությունը ու ներկայացնում այն, ասենք, Նովոսիբիրսկի իր մենահամերգին։ Հետո նա «Skype»-ով զանգում է տղերքին. «Այսպես՝ այս 4 բաները սուպեր էին, երկուսը չանցան, իսկ հայրենասիրական վերջաբանը, երբ ես սկսեցի խոսել պատերազմի մասին, հիացմունքով ընդունվեց։ Ես մի կատակ էլ ավելացրի ամերիկացիների մասին, որոնք մեր դեմ պատժամիջոցներ կիրառեցին, ու դահլիճն ամբողջովին պայթեց։ Եկեք հանենք այն կատակները, որոնք ծիծաղելի չեն ու թողնենք ծիծաղելիները»։ Այնուհետև նա վերադառնում է Մոսկվա նկարահանումների, ներկայացնում է այդ ամենը «Golden Palace»-ում  (ժամանցային համալիր, որտեղ անցնում են շոուի նկարահանումները — THR)։ Մոնտաժի ժամանակ մենք թողնում ենք ամենածիծաղելի կատակները, և հեռուստադիտողներն այդ տեսքով են տեսնում մենախոսությունը։ 

Գարիկ Մարտիրոսյան
© Վասիլիյ Կուդրյավցև

«Comedy Club»-ի անդամները գրեթե ինքնըստինքյան աստղ են դառնում։ Իսկ ձեզ չի՞ զարմացնում ձեր փառքի որոշակի անախորժությունը։  

Գարիկ. Ես վստահ եմ, որ շատ-շատ են այնպիսի մարդիկ, ում սիրտը խառնում է «Comedy Club» բառակապակցությունից։ Մենք չենք կարող լիարժեք կերպով գնահատել պատուհասի ողջ մասշտաբը սոսկ այն պատճառով, որ չկա այնպիսի հարթակ,  որում քննադատները կարտահայտվեին։ Ի դեպ, եթե կանգնենք Հայրապետական լճակների մոտակայքում ու հարցնենք անցորդներին «Ի՞նչ եք մտածում Comedy Club-ի մասին», նվազագույնը հարցվածների կեսը կասի, որ դա զզվելի երևույթ է։ Միայն այն պատճառով, որ Comedy Club-ը քննադատելը ոչ պակաս նորաձև է, քան այն դիտելը։ Ընդ որում, Comedy Club-ը կշտամբելը նույնն  է, ինչ կշտամբել կյանքը։ Եթե ինչ-որ մեկն ասում է. «Ես ատում եմ Comedy Club-ը, դուք բոլորդ փչացածներ ու անբարոյական այլանդակներ եք», ես խղճում եմ այդ մարդուն, որովհետև նա կյանքից գլուխ չի հանում։ Գուցե Վադիմ Գալիգինը դուր չի գալիս...

Արթուր. Ինչը նորմալ է։

Գարիկ. ... բայց չեն կարող միաժամանակ դուր չգալ Գալիգինը, Ռուսլան Բելիյը, Պավել Վոլյան, Գարիկ Խարլամովը, Զուրաբ Մատուան, որովհետև նրանք ելույթ են ունենում բոլորովին տարբեր ժանրերում ու խոսում են միանգամայն տարբեր բաների մասին։

Արթուր. Մարդի՛կ, խելքի՛ եկեք։

Գարիկ. Ես ցանկանում եմ ասել «Comedy Club»-ի բոլոր քննադատներին, որ նրանց պակասում է խելքն ու խորաթափանցությունը՝  հասկանալու համար, որ «Comedy Club»-ի զզվելի պահերը հանդիսանում են դավադրանք ու սադրանք։ 

Արթուր. Ես կուզեի մեղմել, իրոք...

Գարիկ. Ես կոչ եմ անում ոչ թե ողջ սրտով սիրել «Comedy Club»-ը…

Արթուր. Այլ կոչ եմ անում...

Գարիկ. …այլ ավելի ռացիոնալ վերաբերվել «Comedy Club»-ին։

Արթուր. Եթե Դուք հաջորդ հարցը չտաք, Գարիկը կարող է ևս երկու ժամ խոսել այս հարցի շուրջ (ծիծաղում են)։

Իսկ ձեր հանդիսատեսը զգալիորե՞ն է փոխվել 10 տարվա ընթացքում։

Գարիկ. Այն տարեցտարի ավելի ու ավելի երիտասարդական է դառնում ու արագորեն աճ է գրանցում։

Արթուր. Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բանն այն է, որ ТНТ հեռուստաընկերության հեռուստադիտողն այս ընթացքում 4,5  անգամ աճել է։  

Եվ համապատասխանաբար ձերը ևս։

Արթուր. Եվ մերը համապատասխանաբար նույնիսկ ավելի շատ։ Որովհետև «Comedy Club»-ը եթեր է դուրս գալիս միջինում 18–20% վարկանիշով, այսինքն՝ այդ պահին հեռուստացույց դիտողների 18-20 տոկոսը դիտում է Comedy Club։

Քանի՞ նախագիծ է իրականացնում այժմ ձեր ընկերությունը։

Արթուր. «Comedy Club Production»-ը եթերում 15 մշտական նախագիծ ունի, ևս այդքանն այս կամ այն չափով պատրաստման փուլում է գտնվում։ Դրանցից որոշներն արդեն հաստատման մակարդակում են՝ պիլոտային եթեր հեռարձակվելու պատրաստ, մյուսներրը նկարահանվում են։ Ցավոք, մի քանի ամիս առաջ սկսված գովազդային շուկայի անկումը մեր գաղափարներից մի քանիսն անհնարին դարձրեց...

Գարիկ. ...համենայն դեպս, ոչ այնքան արագ իրականանալի, որքան նախկինում։

Իսկ քանի՞ ռեգիոնալ ակումբներ ունեք։

Արթուր. Ընդլայնման փուլում՝ 2007-2008թթ-ին, երբ մենք գրավում էինք շուկան, դրանք 53-ն էին։ 2008թ-ի ճգնաժամից հետո ստիպված եղանք փակել ցածր եկամտով աշխատող ակումբները։ Նրանք, որոնք մնացին, դարձան ակումբի նոր անդամների, ինչպես նաև այնպիսի ծրագրերի մասնակիցների ի հայտ գալու հիմնական աղբյուրը, ինչպիսին «Comedy Баттл»-ն է։

Գարիկ Մարտիրոսյան և Արթուր Ջանիբեկյան
 © Վասիլիյ Կուդրյավցև

Ձեզ մոտ շատ նորեկներ, թվում է, անհայտությունից են հայտնվում։ Իսկ նրանց  զուգահեռ՝ Ուրախների և հնարամիտների ակումբի աստղերը։ Վերջերս «Comedy Club»-ին անդամակցեցին Անդրեյ Սկորոխոդը Սմոլենսկից, «Станция «Спортивной» թիմի տղաները...

Արթուր (ժպիտով ընդհատում է). Նրանք ՈւԽԱ-ի՞ց են։

Դե, ահա, մատնեցի լավ տղաներին։ Ես պարզապես ուզում էի հարցնել՝ արդյո՞ք ձեզ համար նշանակություն ունի այն, որ նրանք արդեն հայտնի դեմքեր են։

Գարիկ. Դա ընդհանրապես կարևոր չէ։ Մեզ համար միևնույն է, թե ով է ելույթ ունենում «Comedy Club»- ում։ Կարևորն այն է, որ ծիծաղելի լինի։ Մեզ մոտ նույնիսկ Ժիրինովսկին է ելույթ ունեցել։

Այսինքն ձեզ ներառում են ոչ թե ինչ-որ որոշակի բանի համար, այլ որովհետև գիտեն, որ...

Գարիկ. ... ինչ-որ պահի անպայման ուրախ է լինելու։

Արթուր. «Comedy Club»-ը կայացավ որպես մի ֆորմատ, երբ առանձին վերցված ռեզիդենտը, որքան ավելի հեռու ենք գնում, այնքան ավելի քիչ է համարվում...

Գարիկ. ... ծրագրակազմավորման կապ։

Արթուր. 10 տարի է, որ մենք եթերում ենք։ Այս ընթացքում դուք 500 օրիգինալ ծրագրեր եք դիտել։ Եթե հաշվի առնենք, որ դրանցից յուրաքանչյուրը միայն ТНТ հեռուստաալիքով  կրկնվել է 10-20 անգամ... ստացվում է «Comedy Club»-ի 10 հազար եթեր։ Իսկ եթե 10 հազարը բազմապատկեք 42-ով, ստացվում է...

Գարիկ. ... սարսափելի է։ Ձեր խմբագրության միջոցով ես կոչ եմ անում ТНТ հեռուսատալիքին այլևս երբեք չկրկնել «Comedy Club»-ը։

Արթուր. Մի կրկնեք մեր սխալները։

«Comedy Club»-ն արդեն երկար ժամանակ է՝ ինչ պարզապես հաղորդում չէ։ Հարցազրույցին նախապատրաստվելիս ես նույնիսկ առանձնացրել եմ «Անձրևանոցային բրենդ» տերմինը, որը կվերագրենք ձեր «երեխային», և որը Դուք, Արթուր, որպես տնտեսագետ պետք է գնահատեք։

Արթուր. Մեր բրենդը ներառում է նախ և առաջ երկու նախագծեր՝ «Comedy Баттл» և «Comedy Woman»։ Սրանք, բնականաբար, ոչ մի ընդհանուր բան չունեն «Comedy Club»-ի հետ հատկապես ստեղծագործական առումով։ Սակայն հանդիսատեսի համար սրանք շատ մոտ պատմություններ են որոնք, անկասկած....

Գարիկ. ․․․միտված են մարդու տրամադրությունը բարձրացնելուն։

Արթուր. Եվ երբ ուրբաթօրյա եթերը սկսում է «Comedy Woman»-ից, այնուհետև սկսվում է «Comedy Club»-ը, իսկ հետո «Comedy Баттл»-ը, այս եռյակը ցույց է տալիս մեր ստեղծագործական ուղու բազմազանությունը։

Գարիկ. Իսկ երբ մեր հանդիսատեսը, բավականություն ստացած, ծիծաղում ու քնում է, նրան փոխարինելու են գալիս «Дом 2» ծրագրի երկրպագուները։

Արթուր. Որն, ինչպես հասկանում եք, ավելի ծիծաղելի է, քան «Comedy Club»-ը։

Իսկ հենց ձեզ ի՞նչն է ծիծաղեցնում։ Կա՞ որևէ շոու, որը դուք սիրում եք։

Գարիկ. Ես սկզբունքայնորեն չեմ դիտում ոչ մի շոու, որպեսզի պատահականորեն այդտեղից գաղափարներ չգողանամ։ Շատ հումորիստների մոտ այդպիսի հիվանդություն կա՝ սթենդափին մոտ ամերիկյան հումորիստներին նայել։ Ես ոչ ոքի չեմ ճանաչում։ Մի խոսքով գաղափար չունեմ։

Արթուր. Ես չեմ դիտում այլ պատճառով։ Ինձ մոտ առանց այն էլ պարբերաբար հումորի գերդոզավորում է լինում՝ ակումբի տղաների ու նրանց անվերջ կատակների հետ սերտ շփումների պատճառով։ Սակայն մի բան ձեզ ասել կարող եմ. եթե ինչ-որ մեկը կազմակերպի մրցում՝ Comedy Club-ի ու ցանկացած այլ հումորային հաղորդման միջև, մենք կհաղթենք մի ձեռքով։

Գարիկ. Այդ թվում նաև ցանկացած ամերիկյան հաղորդման։

Արթուր. Եվ ցանկացած քանակությամբ։

Գարիկ. Մենք կգրենք համարներ և մոնոլոգներ անգլերեն լեզվով և պարզապես կոչնչացնենք նրանց մրցումներում։ Ցանկացած հումորիստների՝ առհասարակ։

ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի նոր եթերաշրջանի առաջին խաղում մի նոր թիմ կատակ արեց։ Իբր Մասլյակովը նստած է հեռուստացույցի առջև ու, փոխելով ալիքները, ասում է. «Իմոնք... իմոնք... իմոնք... Նորից իմոնք... իսկ այստեղ իմոնք չկան, - միանում են տիտրերը՝ սցենարիստների ցանկը, - Օ՛, ահա՛ նրանք»։

Արթուր. Այդպես էլ կա։ Դա համա՞ր էր: ՈւՀԱ-ում սկսել են ճշմարտությո՞ւնը ցույց տալ (ծիծաղում են)։

Ինչու եմ սա ասում. ձգտո՞ւմ եք նրան, որպեսզի մի օր դուք էլ այդպես նստած լինեք ու կրկնեք. «Իմոնք... իմոնք... իմոնք...»։

Արթուր. Ես ձգտում եմ, միայն թե այլ իմաստով. ոչ թե մարդիկ լինեն իմը, այլ հաղորդումները։

Ձեր չհրկիզվող պահարանում երևի աշխարհը գրավելու պլա՞նն է պահված։

Գարիկ. Ոչ, իհարկե։

Արթուր. Այո, իհարկե։

Այդպես էլ կգրենք։

Գարիկ. Ասեմ ավելին. ես չհրկիզվող պահարան չունեմ էլ։ Լուրջ, ես չհրկիզվող պահարան չունեմ։ Միայն կշեռք, որը չի աշխատում առաջին օրվանից։

Կարծես թե հոբելյանական օրվա նվերի հարցը լուծված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել