Բավական է մի ապատեղեկատվություն, տեղեկատվահոգեբանական մի «փնթի» գրոհ Ադրբեջանի կողմից, և մեր որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ նորից զոհ են դառնում: Կրկին ինչ-որ դիվերսանտներ մեր մեջ, ադրբեջանական դիրքերի ինչ-որ շարժեր, զենքով ուրվականներ և այլն: Հարգելիներս, կրկին խնդրում եմ և հորդորում զերծ մնալ նման լուրերի տեղադրումից: Էժան սենսացիաները վնասում են ձեզ և ձեր հարազատներին: Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել