10. Այսիս Քինգ

Մոդել Այսիս Քինգին աշխարհը ճանաչեց շնորհիվ «Ամերիկյան թոփ մոդել» հեռուստաշոուի։ Նա նկարահանվել է այդ նախագծի 17 եթերաշրջաններից 11-ում։ Ի դեպ, նա նաև հանդիսանում է առաջին ու միակ տրանսսեքսուալը, ով մասնակցել է այս ռիալիթի շոուում, բայց նա չկարողացավ տպավորել ժյուրիին ու նույնիսկ տասնյակում չհայտնվեց։

9. Ամանդա Լիր

Ամանդա Լիրը բավականին հայտնի ֆրանսիացի երգչուհի ու մոդել է, ով հայտնիություն էր ձեռք բերել 70-80-ական թվականներին դիսկո երաժշտության ոլորտում։ Նա Սալվադոր Դալիի մուսան էր, ու ասում են, թե հենց մեծանուն նկարիչն է ֆինանսավորել նրա սեռափոխության վիրահատությունը հեռավոր 1963 թվականին, որը գաղտնի արվել է Կասաբլանկայում, սակայն ինքը՝ Ամանդան, դա ակտիվորեն հերքում է։ Ի դեպ, Ամանդան հայտնի դարձավ նաև Դեվիդ Բոուիի պրոտեկցիայի շնորհիվ, ով առաջարկել էր նրան զբաղվել երաժշտությամբ։ Ամանդան իր երկար ու բուռն գործունեության ընթացքում հարաբերություններ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Միկ Ջագգերը, Ջիմմի Հենդրիքսը, Մարիաննա Ֆեյթֆուլը, Ջոն Լեննոնը, Տարա Բրաունին և Բրայան Ջոնսը։

8. Հարիսու

Հարիսուն հայտնի հարավկորեական փոփ երգչուհի, մոդել ու դերասանուհի է։ Նա դարձավ առաջին հայտնի կերպարը Հարավային Կորեայում, ով համարձակություն ունեցավ փոխել իր սեռը և առհասարակ դարձավ երկրորդ մարդը երկրում, ում թույլատրեցին նման վիրահատություն անել։ Հարիսուն (Լի Կյունգ-Իպ) խոստովանել է, որ մանկուց իրեն աղջիկ է զգացել և տիկնիկներով է սիրել խաղալ։ 2002 թվականին նա դիմեց Կորեական դատարան, որպեսզի ստանա սեռը փոխելու թույլատվություն։ Քանի որ նա արդեն բավականին հայտնի էր, երկրի իշխանությունները դրական պատասխան տվեցին, ու Հարիսուն վերածվեց կնոջ։

7. Ջորջինա Բայեր

Джорджина Байер

Ջորջինա Բայերն աշխարհում առաջին քաղաքական գործիչն է, ով հայտարարեց իր տրանսսեքսուալ լինելու մասին։ Նա Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ էր, բայց քաղաքական կարիերա սկսելուց շատ առաջ Ջորջ Բերտրանի (նրա իսկական անունը) հեղինակությունը վարկաբեկող փաստեր էին ի հայտ եկել։ Նա եղել էր մերկապարող ու ակտիվորեն աշխատել էր Ավստրալիայի սեքս-ծառայությունների ոլորտում, սակայն սեռափոխություն անելուն նրան մղել էր ողբերգությունը. պատանուն բռնաբարել էին 4 տղամարդիկ, ինչից հետո նա վերանայել էր իր հայացքներն ու 1984 թվականին փոխել էր սեռը և վարքը։

Իր քաղաքական կարիերան նախկին մարմնավաճառը սկսել էր արդեն ավելի ուշ և հետագայում դարձել էր Քերթերթոն քաղաքի քաղաքապետը։ Այդ կերպ ասած՝ նա դարձել էր աշխարհում առաջին տրանսսեքսուալ քաղաքապետը, իսկ արդեն պառլամենտ անցնելով՝ նա սկսեց ակտիվորեն պայքարել մարդու իրավունքների ու հատկապես սեռական փոքրամասնությունների իրավունքների համար։

6. Լեա Տ

Леа Т

Լեա Տ-ն բարձր նորաձևության աշխարհի ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելն է։ Այն բանից հետո, երբ նրան նկատեցին Givenchy նորաձևության տան ներկայացուցիչները, նրա դեմքը պարբերաբար հայտնվում է նորաձևության մասին ամսագրերի շապիկներին։ Լեոնարդոն ծնվել է ինտելիգենտ կաթոլիկ ընտանիքում, բայց ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ ուզում է նվիրվել նորաձևությանն ու բարձրակրունկ կոշիկներ կրել։ Դիզայներ Ռիկարդո Տիշին որոշեց Լեային դարձնել 2010 թվականի նորաձևության սեզոնի սենսացիան։ Ի դեպ, այդ ժամանակ նա դեռ չէր անցել սեռափոխության բոլոր փուլերով։ Վերջին վիրահատությունը Լեա Տ-ն արեց 2011 թվականին։

5. Ամանդա Լեպոր


Արդեն 11 տարեկանում Լեպորը երազում էր իր մարմինը փոխելու մասին, երբ տեսավ սեռափոխության մասին ինչ-որ հաղորդում։ Անհանգստացած ծնողները տղային տարան հոգեբույժի մոտ, սակայն դա չօգնեց, ու արդեն 17 տարեկանում Լեպորը տրանսգենդերային վիրահատություն արեց, բայց դրանով էլ չսահմանափակվեց։ Ամանդա անունը վերցնելով՝ նա դրանից հետո երեք անգամ մեծացրեց իր կուրծքը, ազդրերն ու հետույքը, երկու անգամ փոխեց իր աչքերի և ճակատի չափն ու ձևը և այլ պլաստիկ վիրահատություններ տարավ։ Ներկայումս նա հանդիսանում է ամերիկյան տրանսսեքսուալների խորհրդանիշներից մեկը և հայտնի ամերիկյան մոդել է, ով առավել հայտնի է իր էպատաժային վարքի համար։

4. Ալեքսիս Արկետտ


Ալեքսիսն Արկետտ հայտնի դերասանական ընտանիքից է։ Նրա իսկական անունը Ռոբերտ է, և նա հայտնի է դարձել բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում էպիզոդիկ դերեր խաղալով։ Արդեն սեռափոխությունից հետո նա նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական ընթերցանություն», «Երեքը» և «Չակիի հարսնացուն»։

3. Դանա Ինտերնեյշնլ


1998 թվականի Եվրատեսիլի մասնակից Դանա Ինտերնեյշնլն իսրայելական երգչուհի է, ով ի տարբերություն այլ տրանսսեքսուալների՝ հայտնի դարձավ ոչ թե իր սեռափոխության, այլ տաղանդի համար։ Նրա իսկական անունը Յարոն Քոեն է։ Հրեա տղան ծնվել է Թել-Ավիվում՝ աղքատ մի ընտանիքում, ու մանկուց զբաղվել է երաժշտությամբ։ Երբ նա վաստակեց իր հռչակը ու սկսեց լավ գումարներ աշխատել, նա իրականացրեց իր վաղեմի երազանքն ու փոխեց սեռը։ Ներայումս Դանան շարունակում է ստեղծագործել ու ակտիվորեն մասնակցել տարբեր հոմոսեքսուալիստական միջոցառումների ու գեյ շքերթների։

2. Չեզ Բոնո


Բավականին խոշորամարմին ու գործարար տեսքով այս տղամարդու մեջ բավականին դժվար է ճանաչել մեր անվանի հայրենակից Շերի դստերը՝ Չեստիտի Բոնոյին։ Մինչև 40 տարեկանը Չեզ Բոնոն կին էր, սակայն 2010 թվականին վիրահատություն արեց ու տղամարդու անուն վերցրեց։ Մինչ սեռափոխության վիրահատությունը նրա մասին քիչ բան էր հայտնի, բայց դրանից հետո նա հայտնվեց բազմաթիվ պարբերականների շապիկներին ու արդյունքում հայտնիություն ձեռք բերեց։ Ներկայումս նա բավականին պոպուլյար ԼԳԲՏ իրավապաշտպան է, գրող, դերասան ու երաժիշտ։ 

Իր ինքնակենսագրությունում Չեստիտի Բոնոն գրել է, որ ինքը մանկուց է զգացել, որ տարբերվում է ուրշներից։ «Երբ ես 13 տարեկան էի, ես հասկացա, թե ինչքան եմ տարբերվում իմ դասարանցի աղջիկներից։ Ես նայում էի նրանց ու կաշկանդվում էի նրանից, որ ինձ չեն հետաքրքրում բարետես տղաներն ու նորաձևությունը»։ 18 տարեկանում նա խոստովանեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, բայց այդպես էլ չկարողացավ համակերպվել իր կանացի մարմնի հետ։ Ի դեպ, Շերը խիստ բացասական ընդունեց նման որոշումը և այլևս չի շփվում նրա հետ։

1. Լանա Վաչովսկի


Լանա Վաչովսկին լեգենդար Վաչովսկի ռեժիսորական տանդեմում ավագ եղբայրն է։ Եղբայրները մեծ հռչակ ձեռք բերեցին «Կապը» ու «Մատրիցա» ֆիլմերի շնորհիվ, ու երկար ժամանակ Լանան աշխարհին հայտնի էր որպես Լարրի Վաչովսկի, սակայն 2003 թվականից նա սկսեց հանրության առջև հայտնվել կնոջ կերպարում։ Այդ տարիներին էլ սկսեցին լուրեր տարածվել, որ Լարրին սկսել է կանացի հորմոններ ընդունել ու պատրաստվում է սեռափոխման վիրահատության, իսկ 2006 թվականին հայտնվեցին առաջին հրապարակումներն այն մասին, որ նա արդեն անցել է այդ վիրահատությունը, սակայն այդ լուրերը հաստատվեցին միայն 2012 թվականին, երբ Լանա Վաչովսկին ինքը պատմեց տրանսգենդերային անցման փոփոխությունների մասին։ Նույն թվականին նա արժանացավ Visibility Award մրցանակին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ Ներկայումս վարդագույն դրեդերով միջին տարիքի կնոջ մեջ բավականին դժվար է ճանաչել Լարրի Վաչովսկուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել