Մարդիկ սիրում են ասել, որ երիտասարդությունը հոգեվիճակ է։ Միայն թե երբ այդ նույն մարդիկ սկսում են թաքցնել կամ սխալ ասել իրենց տարիքը, հասկանում ես, որ իրականում նրանք սարսափում են ծերությունից, ու իրենք էլ այնքան էլ լրջորեն չեն մոտենում իրենց  ասածին։ Մեզնից շատերը մեր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունեն կամ ավելի երիտասարդ են իրենց զգում, իսկ շատերն էլ անգամ ամենածաղկուն տարիքում իրենց երիտասարդացնելու մոլուցքով են տառապում։ Ժամանակագրական տարիքը թաքցնելն այնքան էլ բարդ չէ, իսկ այ բիոլոգիական տարիքը...

Scientists say they have discovered a way of finding out that age by creating a 3D scan of facial features. These 3D images are a composite of two sets of male faces, showing the average facial structure for each age group. The left image shows the average of the 17-29 year-old man,  and the right 60-77 year-old man

Վերջերս գիտնականները բացահայտել են, որ դեմքի եռաչափ տեսածրման շնորհիվ հնարավոր է ճշգրտորեն պարզել մարդու բիոլոգիական տարիքը։ Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ջինգ-Դոն Հենը գործընկերների հետ միասին հետազոտություն է անցկացրել 332 մարդու շրջանում։ Հետազոտության մասնակիցների տարիքը տատանվում էր 17-77-ի միջև։ Նրանց բոլորի դեմքը լուսանկարվել է «3dMDface System» կոչվող հատուկ սարքի միջոցով։ Այդ բոլոր լուսանկարներն օգտագործվել են մարդու ծերացող դեմքի քարտեզ ստեղծելու համար։ Գիտնականները մշակեցին մի մեթոդ, որի օգնությամբ հնարավոր էր որոշել, թե այս կամ այն դիմագծերով մարդկանց մոտ ծերացման գործընթացի ինչ ընդհանրություններ էին նկատվում։ Ըստ այս հետազոտության՝ բերանի ու քթի լայնությունը և բերանի ու քթի միջև հեռավորությունը տարիքի հետ աճում է, մինչդեռ աչքերի անկյուններն սկսում են թորշոմել։

Pictured is a heat map of weight values for older men (right) and women (left). Young faces are smoother and thinner, while people with older faces had more fat build up and fuller cheeks, as well as sagging skin

Երիտասարդ դեմքերը, բնականաբար, ավելի հարթ են ու ավելի բարակ, այնինչ ավելի ծեր դեմքերով մարդկանց մոտ դեմքի շրջանում ավելի շատ ճարպի կուտակում կա, և նրանց մաշկը որոշ չափով կախ ընկած է։ Գիտնականները նաև հայտնաբերել են, որ մարդու բիոլոգիական տարիքի մասին կարելի է պատկերացում կազմել նաև նրանց արյան հետազոտությունից։ Օրինակ՝ ծերացած դեմքով կանանց մոտ վնասակար խոլեստերինի մակարդակը սովորականից զգալիորեն ավելի բարձր է։ Ինչ վերաբերում է ծերացած դեմքով տղամարդկանց, նրանց արյան մեջ ալբումինի մակարդակը նորմայից ցածր է։

Pictured are the average profiles of the predicted slow-ager, well-predicted and fast-ager female and malesubjects in age groups younger than 40 years old. Mouth width, nose width and the distance between the mouth and nose increase with age, while the corners of the eyes start to droop

Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մինչև 40 տարեկանը միևնույն ժամանակագրական տարիքի մարդիկ կարող են մինչև 6 տարով երիտասարդ կամ ծեր երևալ։ 40-ից բարձր տարիքային խմբում հասակակիցներն ավելի քան 6 տարով երիտասարդ կամ ծեր են երևում։ Հետազոտության այս մեթոդը նպատակահարմար էր՝ բացահայտելու համար, թե մասնակիցներից որոնք իրենց ժամանակագրական տարիքի համեմատ ավելի արագ կամ ավելի դանդաղ էին ծերանում։ Գիտնականները նշել են, որ պետք չէ անվերապահորեն հավատալ այս հետազոտության արդյունքներին, քանի որ դրան մասնակցել են բացառապես չինացիներ, մինչդեռ տարբեր ազգերի շրջանում ծերացման գործընթացը կարող է տարբեր կերպ ընթանալ։ Այս հետազոտությունն իրականացրած գիտնականները ծրագրում են անցկացնել նմանատիպ մեկ այլ հետազոտություն՝ այս անգամ մասնակիցների շարքում ընդգրկելով ամերիկացիների։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել