Վերաքննիչ քրեական դատարանում Վարդան Պետրոսյանի գործի քննությունը, դեռ չսկսված, հետաձգվեց մինչև ամսի 21-ը։

Միջնորդությունը ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը՝ նշելով, որ ֆրանսիացի իր գործընկեր Մարի Դոզեն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թարգմանված ստացել է մարտի 2-ին, հետևաբար դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը դեռևս չի սպառվել, ինչպես նաև պաշտպանը վերաքննիչ բողոքները թարգմանված չի ստացել՝ այդպես զրկվելով դրանց վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունքից, գրում է Panorama.am-ը: 

#PANphoto / Karo Sahakyan)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել