Tert.am-ը գրում է.

Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ անմոռուկների վերաբերյալ տարբեր քննադատություններին: 

«Ես չեմ հասկանում սմայլիկներով ինչ-որ գրառումներ, որոնք քննադատում են այս կամ դպրոցի կամ շենքի զարդարումը: Գուցե անճաշակություն է, գուցե չափը մի քիչ անցնում են, տեղին չեն օգտագործում խորհրդանիշը, սակայն ես չեմ կարող պատկերացնել անմոռուկով տարոսիկ»,- ասաց նա և նշեց, որ պետական ու համահայկական միջոցառումների խորհրդանիշների օգտագործման մշակույթի ձևավորման փուլում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել