IMG_7478

Կարոտել էի Բանգլադեշիս… Թբիլիսիի Գլդանից Երևան ճանապարհն անցնում էր կիրակիով. այն ամբողջությամբ անցկացրի տանը՝ Դավթի ու Արմինեի հետ: Արմինեի հիվանդությունը՝ այս տարածված «զզվելի վիրուս» կոչվածը, կարծես կրկնվում է. Արմինեն լուրջ անհանգստացած է իր դասերի, իրեն անհամբեր սպասող 4-5-րդ դասարանցիների, գարնան արձակուրդի օրերին չկարդացած-չբացած գրականության համար… Իսկ Դավիթն ակնհայտ մեծացել է ու… հետ վարժվել ամենօրյա լողից: Իր քույրիկներ Մելինե-Մարիամը հազիվ կարողացել են մեկ անգամ ջուրը մտցնել… Թող հայրիկը գա՝ լողացնի:

Եկավ հայրիկն ու լողացրեց Դավթին՝ հիմնավոր, մեկ ժամի չափ… Ամենաշատը Դավիթը հաշվել է սիրում ու այբուբենը կարդում… Ո՞վ է սովորեցրել, ինչպե՞ս… չի ասում, բայց տառերի հետ վարվում է, ինչպես թվերի՝ աջուձախ…
– Բեր, ականջիդ բան ասեմ՝ «գ» գետաձի կամ «կ» կարիճ…
Կամ էլ Արմեն եղբոր սովորեցրած նոր արգելված բառերը… Որ Դավիթը մեծացել է, ամենաշատը երևաց Շուշանի հետ նոթբուքով խոսելիս: Որքա՜ն կոնկրետ-ուշադիր է քրոջ նկատմամբ… Ինձ հիացնում է Դավթի անընդհատ հնչեցրած «Շուշոն»…
– Շուշո, տես… Շուշո, գիտե՞ս… Շուշո, ի՞նչ ես հագել… Շուշո, ուզո՞ւմ ես…

Գեղարվեստիավագ դպրոցի գունանկարիանիմացիայիկոմպոզիցիայինախագծմանդերասանի վարպետության արվեստանոցների նորացման-նորոգման աշխատանքներն իմ բացակայությամբ, ինչպես կայքում պատշաճ ներկայացվել էր, ավարտին են մոտեցել. կեցցես, Գեղարվեստ, որ ամբողջական տեսքի ես գալիս…

Ինձ բռնացնում են Գեղարվեստի կրտսերի 4-րդ դասարանցիները՝ Մարիետա Դալալյանը, Դիանա Թանգյանը, Էմիլյա Այդինյանը, Անահիտ Չրաղյանը, ու մենք, Արմինեի, Դիաննայի ուղեկցությամբ ծրագրային քայլք ենք կատարում շենքն օղակած ողջ բակով՝ գլորվում ենք, ինչպես անիվներ… Այսպիսի խնդիր են դրել սովորողները, Արմինե Թոփչյանը, կազմակերպիչ Դիաննան, դասվար Կարինե Բաբուջյանը՝ հեծանվով թե անվավոր այլ ոտքով (չմուշկով, սքեյթով, ինքնագլորով) պտտվենք ներսով-դրսով…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել