Նույնիսկ Ժոզե Մոուրինյոն չի կարող Հայաստանի հավաքականին դուրս բերել ներկայիս ճգնաժամից, քանի որ հարցը մարզչական բնույթ չի կրում: Այս հարցի արմատները շատ խորն են: Բանն այն է, որ մենք մեր հավաքականում ունենք ֆուտբոլիստներ, ովքեր իրենց ներկայիս մարզավիճակով և պրոֆեսիոնալիզմով հեռու են այն խաղամակարդակից, որը մենք ցանկանում ենք տեսնել նրանց կատարմամբ: Բնականաբար, չի կարելի ավել բան սպասել մի ֆուտբոլիստից կամ ֆուտբոլիստներից, ովքեր տարվա մեծ մասն անցկացնում են ակումբ փնտրելով, վնասվածքներից ապաքինվելով կամ պահեստայինների նստարանը մաշեցնելով: Եվ հետո մեզ պետք է հայկական մենթալիտետով մարզիչ, ով կկարողանա հասկանալ հայի բնավորության և մտածելակերպի սպեցիֆիկութունը: Ինչ աներ խեղճ Շալանդը, երբ նրանից պահանջում էին անհնարինը: Եկեք ռեալ նայենք և ամեն ինչ կոչենք իրենց անուններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել