Tert.am-ը գրում է.

Հայտնի ռուս մասնագետ Վալերի Կարպինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, գրում է Газета-ն՝ հղում անելով Sportbox-ին։

Հիշեցնենք, որ հավաքականի նախկին մարզիչ շվեյցարացի Բեռնար Շալանդը հրաժարական է տվել Եվրո-2106-ի ընտրական խաղում հայերի պարտությունից հետո (Հայաստան- Ալբանիա՝ 1։2)։

Օրերս Կարպինը եղել է Երևանում, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Նախկինում 46-ամյա ռուս մասնագետն աշխատել է իսպանական «Մալյորկա» թիմի հետ, որտեղից հեռացվել է փետրվարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել