Որ երես չառնեմ։
Այսօր շատ հետաքրքիր օր էր։ Կես ժամում ինձ հաջողվեց լուծել էլեկտրոնիկայի մի պրոբլեմ, որը մեր կամպանիային փրկեց 0,5 միլիոն դոլար վնաս կրելուց։ Բոլորը երջանիկ էին, ես էլ էի ուրախացել արտաքուստ, բայց ներքուստ սրտիցս արյուն էր կաթում։ Ինչո՞ւ ես իմ ուժերն ու գիտելիքներն իմ երկրի համար չպիտի ներդնեի, այլ գաղթական դարձած՝ ուրիշի երկրին ծառայեի։ 

Եղել են նմանօրինակ դեպքեր նաև, երբ աշխատում էի Բյուրականի աստղադիտարանում։ Մեծ աստղադիտակի մի արդիականացման համար Լենինգրադի գործարանը պահանջեց 1 միլիոն ռուբլի։ Ես կարողացա ընդամենը 30 հազար ռուբլի ծախսով անել այդ նորացումը։ Համբարձումյանն այդ գործը բարեհաջող կատարելու համար պարգևատրեց իմ լաբորատորիսյի աշխատակիցներին։ Բոլորից քիչն իմ պարգևավճարն էր՝ սովետական 100 ռուբլի։ Որ երես չառնեի։
Իսկ այս ամերիկացի սեփականատերը մի կեսբերան շնորհակալություն հայտնեց։ Որ երես չառնեմ։
Ղեկավարներն ամեն տեղ նույն սանրի կտավն էն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել