Tert.am–ը գրում է.

Գիտնականներին հաջողվել է միավորել երկու քվանտային համակարգ, որոնցից մեկն անհրաժեշտ հաշվարկներ է անում, իսկ մյուսը պահպանում է տեղեկատվությունը մեկ ամբողջության մեջ: Газета.Ru-ի փոխանցմամբ` ֆիզիկոսների աշխատանքին նվիրված հոդվածը հրապարակվել է  Physical Review Letters ամսագրում:

Քվանտային կետը հաղորդիչի կամ կիսահաղորդիչի չափազանց փոքր  մասնիկն է, որը օգտագործվում է քվանտային հաշվարկներ անելու համար: Քվանտային կետերը կարող են պատրաստվել նույն սկզբունքով, ինչ սովորական համակարգչային չիպերը, բայց ավելի փոքր չափսի: Այդ սարքերը հիանալի կատարում են քվանտային հաշվարկները, սակայն չեն կարող պահպանել տեղեկատվությունը:

Տեղեկատվության պահպանման համար ֆիզիկոսները բարակ ապակե մանրաթելեր են ստեղծում, որի միջոցով հնարավոր կլինի պահպանել քվանտային կետի ստեղծած տեղեկատվությունը: Գիտնականները պնդում են, որ իրենց գյուտը էական քայլ է առաջ` քվանտային համակարգիչներ ստեղծելու ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել