Tert.am–ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնան» Սոչիում ֆուտբոլային ճամբար կբացի, որը կգործի հունիսի 12–ից մինչև օգոստոսի 19–ը։ «Կապտանռնագույնների» կազմակերպած ճամբարի գործունեությունը կբաժանվի 6 մասերի, որոնք բաղկացած կլինեն 10 օրերից, որոնց ընթացքում կփորձարկվեն 100–ական երեխաներ։

Ֆուտբոլային ճամբար են ընդունվելու՝ 6–ից 13 տարեկան տղաներ և աղջիկներ, անկախ պատրաստվածության մակարդակից։

Ընդունելությունը կատարվելու է Ռուսաստանում գործող Բարսելոնայի ճամբարի պաշտոնական կայքում։

Նշենք, որ մարզումներն անցկացվելու են իսպանացի մարզիչների ղեկավարությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել