Էս վերջին մարզչական հրաժարականից և մի քանի հոդվածներ դուրս գալուց հետո տրամաբանական է, որ շատերը սկսեցին հիշել երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդին... Այո՛, կարծում եմ՝ Հավաքականին հիմա պետք է մի մարզիչ, ով կկարողանա առավելագույնս տրամադրել Հավաքականի ֆուտբոլիստներին! 
Յանն ուրիշ էր... Նրա մոտ անգամ ֆուտբոլային ամենավառ հեղինակությունները կարծես նորեկներ լինեին ։) Չկար որևիցե մի ֆուտբոլիստ, ով կհանդգներ ինչ-ինչ սկզբունքայնություն ցուցաբերել այդ բոցկլտացող հայացքի առջև... Բոլորը, գլուխները կախ, իրենց գործն էին անում! Եվ ամենակարևորը՝ բոլորը գիտեին՝ նրա ցանկացած որոշում օգուտ է թիմին... Եվ իրոք, անհատական սկզբուքայնությունը թողած, հարգում էին այդ մարդուն!! 
Յանն ուրիշ էր! 
Հուսով եմ՝ գոնե նրան մոտ բնավորությամբ և խառնվածքով որևիցե մարզիչ կգլխավորի մեր Հավաքականը!! 
Հաջողություն մեր ֆուտբոլիստներին և ապագա մարզչին!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել