faaFact.am-ը գրում է․

Ներկայացնում ենք 7 նախանշան, որով  կարող եք հասկանալ, թե  ձեզ սիրում են, թե ոչ:

  1. Եթե ձեր սիրելին հպարտությամբ իր ընկերներին, հարազատներին պատմում է նույնիսկ ձեր ամենափոքրիկ հաջողությունների մասին, վստահ եղեք, որ նա ձեզ անսահման սիրում է:
  2. Սիրելի կինը միշտ ամենացանկալի կինն է` անկախ նրա ավելորդ քաշից կամ չլվացված մազերից:
  3. Տղամարդը, որի համար դուք իսկապես ամենաթանկն եք, երբեք ձեզ չի լքի հիվանդության կամ վտանգի մեջ:
  4. Տղամարդը, ով իսկապես սիրում է, երբեք չի դավաճանի:
  5. Նա ցանկանում է ձերբազատվել վատ սովորություններից. լավ նշան է: Եթե, օրինակ, տղամարդը ձեր ցանկությամբ փորձում է թողնել ծխելը, ժամանակին տուն գալ, նշանակում է, սիրում է:
  6. Նա փոքր-ինչ խանդում է ձեզ այլ տղամարդկանց: Ուրախանալ է պետք, սիրելի կանայք:
  7. Տղամարդը, ով իրականացնում է ձեր բոլոր կամակորությունները, նույնիսկ ամենանիրագործելիները, անշուշտ, սիրում է ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել