Դեռ վաղ ժամանակներից հայտնի է, որ սեղանի շուրջ գտնվելու ժամանակ կան որոշ կանոններ, որոնց պետք է հետևել, եթե չեք ուզում շրջապատի մարդկանց վրա ոչ կիրթ մարդու տպավորություն գործել: Սկսենք նրանից, թե ինչպես է պետք ճիշտ նստել սեղանի շուրջ`
1. Պետք է նստել սեղանի շուրջ միայն մաքուր ձեռքերով:
2. Պետք է նստել ուղիղ`չճոճվելով աթոռի վրա կամ աթոռի ծայրին, իրանը ձիգ և ոտքերով չխանգարել կողքի նստողներին:
3. Միշտ հիշեք, որ սեղանի վրա կարելի է դնել միայն դաստակը, բայց ոչ արմունկը:
4. Որքան հնարավոր է, ձեռքերը պետք է մոտ դնեք Ձեր ափսեին և դրանք լայն չտարածեք:
5. Նստելով սեղանի շուրջ, միայն մի փոքր գլուխը իջեցնում են դեպի ափսեն, բայց ոչ թե ամբողջ մարմնով կռանում են սեղանի վրա:
6. Խոսելը սեղանի շուրջ բնական է և հարգելի, նամանավանդ մեծ խնջույքների ժամանակ, բայց ոչ լիքը բերանով:

Արդեն ուտելու ընթացքում պետք է`
1. ՈՒտել դանդաղ, այլ ոչ թե արագ կամ չափազանց դանդաղ:
2. Սպասել մինչ տաք ուտեստը կամ խմիչքը կսառչեն, այլ ոչ թե ամբողջ ուժով փչել դրանց վրա:
3. ՈՒտել հնարավորինս անձայն:
4. Ուտեստներից ընտրել այն, ինչն ավելի մոտ է Ձեզ գտնվում, այլ ոչ թե այն, ինչը ավելի համեղ է թվում:
5. Կերեք ամբողջը, ինչ կա ափսեի մեջ, քանի որ դրա մեջ ուտելիք թողնելը գեղեցիկ չէ, բայց դա չի նշանակում, որ ափսեն պետք է սրբել մինչև վերջ հացի միջոցով:
6. Աղը պետք է վերցնել դրա համար նախատեսված գդալով, իսկ եթե այն չկա, ուրեմն ձեր դանակի ծայրով, բայց ոչ թե մատներով:
7. Թեյի մեջ շաքարավազն ավելացնել շաքարավազի գդալով, բայց չխառնել դրանով: Խառնելու համար օգտվեք Ձեր գդալից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել