Եթե հիշում եք, ընդամենը մեկ շաբաթ առաջ BlogNews.am-ը ձեզ ներկայացրեց   «Ֆեյսբուքի ամենահայտնի 15 փեսացուներին»: Գրառումը բավականին մեծ արձագանք գտավ ֆեյսբուքցիների շրջանում: Փեսացուները մի լավ քննարկման առարկա դարձան, մեկնաբանությունների առատության մասին էլ խոսք չկա, աղջիկները մի լավ տնտղեցին ցուցակի հերոսներին: Իրենք` փեսացուներն էլ, շատ առողջ հումորով մոտեցան իրենց «կարգավիճակին» և կարծես թե դեմ չէին «ցանկալիի» տիտղոսին :)

Եվ ինչպես ակնկալվում էր, բոլորը սպասում են հակառակ սեռին` ամենացանկալի ֆեյսբուքցի հարսնացուներին: Չմերժելով ձեր խնդրանքները` այսօր էլ ներկայացնում ենք Ֆեյսբուքի ամեագեղեցիկ, ամենասիրված հայուհիներին, ում սրտերը գրավելու հնարավորությունը դեռ ձեր ձեռքերում է:

1. Տաթևիկ Ավետիսյան - Ֆեյսբուքի ամենադրական, ամենալուսավոր կերպարներից մեկն է: Լավ ու նվիրված  ընկեր, լավ հումորի տեր մարդ, և ինչը շատ կարևոր է՝ միշտ դրական տրամադրված: Տաթևի էջում երբեք չես հանդիպի «երԳիրը երԳիր չի», «էս կյանք չի, որ մենք ապրում ենք» ոճի գրառումներ: Նա կարողանում է ամեն իրավիճակում միայն լավը տեսնել:

 

2. Angel Dayan (Անժելա Ստեփանյան)- Չափազանց ակտիվ ու բազմազան հետաքրքրությունների տեր այս գեղեցիկ արտաքինով աղջիկը Ֆեյսբուքում աչքի է ընկում իր ռոմանտիկ գրառումներով: Նրան նաև կարելի է համարել շատ «բախտավոր» աղջիկ, ում բախտը դեռ չի բերել տղաների հարցում։ Անգելը հաղթում է գալակտիկայում հայտարարվող բոլոր մրցույթները, բայց իր ամենակարևոր մրցույթը դեռ առջևում է:

 

3. Մարիա Բարաղամյան- Երևան քաղաքի նվիրյալ քաղաքացի Մարիան աչքի է ընկնում իր աշխատանքին նվիրվածությամբ և մեր քաղաքի հանդեպ սրտացավությամբ: Նրան հաճախ կարելի է հանդիպել քաղաքային միջոցառումների և էլիտար երեկոների ժամանակ: Միշտ գեղեցիկ տղամարդկանցով շրջապատված այս գեղեցկուհու սիրտը դեռ ազատ է:

4. Շուշան Երիցյան- Հազարավոր տղաների սրտեր գերած,  մոդել և վերջին ժամանակներում նաև դերասանուհի Շուշանը հաճախ է հայտնվում մամուլում շրջանառվող սկանդալների կենտրոնում: Եվ չնայած վերջին օրերին համացանցում հայտնվեցին Շուշանի և նրա «պարզապես մտերիմ» ընկերոջ բավականին անկեղծ լուսանկարները, նա շարունակում է պնդել, որ ինքն ընտրյալ չունի :) Այնպես որ, տղաներ ջան, փորձեք դառնալ նրա հաջորդ «մտերիմ ընկերը»:

5. Օֆելի Մինասյան- Օֆելիի դեպքում բնությունը նրա հանդեպ շատ շռայլ է գտնվել: Բացի բնատուր գեղեցկությունից, նա օժտված է նաև շատ սուր հումորով և խարիզմատիկ բնավորությամբ: Օֆելիի գրառումները ֆեյսբուքցիների մի մասի ուրախությունն են: Չկա մի գրառում, որ համեմված չլինի օֆելիական հատուկ հումորով ու սարկազմով:

6. Նելլ Ավե- Իր տարբերվող ու խենթ սանրվածքով աչքի ընկնող սիրունատես լրագրողուհի Նելլին ևս շատ դրական կերպար է Ֆեյսբուքում: 

7. Անի Մարգարյան- Անիին նկարագրելիս կարելի է սահմանափակվել ընդամենը մեկ բառով`ՀԱՅՈՒՀԻ: Նրա  ողջ գործունեությունն ու ջանքերը ուղղված են հայի կերպարի ճիշտ ներկայացմանն ու պահպանմանը: Անին նաև շատ ակտիվ պայքար է մղում համացանցում ադրբեջանական քարոզչության դեմ:

8. Թեհմինա Հարությունյան-  Թեհմինան թիթիզ, խելացի աղջիկ է, ով սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Նա ունի ոճի յուրօրինակ զգացում:

9. Աննա Օհանյան- Նախկին փոքրիկ արևիկ Աննային այսօր ավելի հաճախ կարելի է տեսնել լուրջ քաղաքական քննարկումների ժամանակ, քան թե բեմում: Աննան բարձր ինտելեկտով օժտված գրավիչ աղջիկ է, ում սիրտը, բարեբախտաբար, դեռ ազատ է:

 

10. Լիլիթ Աբգարյան-Մասնագիտությամբ ուսուցչուհի Լիլիթը միշտ պատրաստ է պատմել ձեզ, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հայուհին։ Նա նաև հրաշալի բլոգ ունի, որտեղ պարբերաբար ներկայացնում է իր տեսակետներն իր հետաքրքրությունների շրջանակներում գտնվող թեմաների շուրջ։ Լիլիթն ակտիվ քաղաքացի է և հայ աղջկա օրինակելի մոդել։ Ընկերները փաստում են նաև, որ Լիլիթը հրաշալի պատրաստում է։

11. Խլուրդ- Ֆեյսբուքում ամենահայտնի բլոգերներից մեկը: Խլուրդն իր մարդկային տեսակի խորությամբ ու ոճով հաճելիորեն տարբերվում է բոլորից։ Մի կողմում բոլոր ֆեյսբուքցիներն են, մյուս կողմում՝ Խլուրդը։ Նա շփվող ու շատ  հաճելի զրուցակից է։ Շատ ֆեյսբուքցիներ պնդում են, որ երիտասարդ աղջիկ է թաքնված այս էջի հետևում: 

Հ.Գ. Չգիտենք, ինչպես Խլուրդը կմոտենա իրեն այս ցուցակում ընդգրկելու փաստին, բայց կարծում եմ՝ շատերին է հետաքրքիր նրա խորհրդավորությունը:

12. Գայանե Խաչատրյան-  Դատելով ամեն օր իրեն անհանգստացրած նամակների սքրինշոթերից՝ Գայանեն երկրպագուների պակաս չունի: Ինչպես նաև չունի սուր հումորի պակաս: «Թղթախաղի թագուհի» այս գեղեցիկ կնոջ սիրտն ազատ է, ասպետներ։ )

13. Հասի Գրիգորյան- Շատ համարձակ ու բավականին ազատամիտ, կարմիր շրթներկի սիրահար Հասին հասցրել է գրավել ֆեյսբուքցիների սրտերն իր` շատերից տարբերվող մտածելակերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել