Tert.am-ը գրում է․

Ինձ համար ամենադժվարը հրաժարվելն էր երկար ու փարթամ մազերից: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ATV  հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Լույսի պահապան» սերիալի դերասանուհի Էվա Խաչատրանը` անդրադառնալով սերիալում խաղացած իր կերպարին:

 «Ես երեբեք չեմ ունեցել կարճ մազեր, ինչի հետ  դժվար համակերպվեցի, 3-4  շաբաթ չէի հարմարվում, շատ բարդ էր երկար ու փարթամ մազեր ունենալուց հետո ունենալ միանգամից կարճ մազեր»,-ասաց նա և նշեց, որ սկզբում  նույնիսկ մտածում էր, թե փոխոխությունը դրական կլինի իր համար, սակայն վարսահարդարի աթոռին նստելու պահից ամեն ինչ բարդացավ:

«Հիմա ավելի թեթև է, հարմարվել եմ իմ տեսքին, ամեն դեպքում՝ հին Էվային շատ ավելի եմ կարոտում»,-ասաց նա :

Էվա Խաչատրյանը նշեց, որ չգիտի՝ ինչպես ստացվեց,  որ իրեն համոզեցին, սակայն ոճաբանի հետ հասկացան, որ պետք է այս սերիալում լինի շատ տարբեր, քանի որ երբեմն-երբեմն նմանվում էր նախկինում խաղացած իր կերպարներին, ինչի համար փոխեցին նաև հագուստի  ոճը, սցենարիստի հետ աշխատեցին, որ այս կերպարը իր նախկին դերին նման չլինի:

Դերսանուհին պատմեց, որ իր բոլոր խաղացած դերերից այս կերպարը տարբերվում է նրանով, որ կերպարի բնավորությունն ավելի մելանխոլիկ, դրամատիկ է, ավելի կանացի ու նուրբ է:

Ինչ վերաբերում է կերպարի՝ իրական Էվային նմանությանը, նա ասաց.«Ոչ մի նմանություն չունի, քանի որ իմ կերպարները կերտելուց հավանաբար միայն իմ ձայնն եմ դնում դրա մեջ: Որոշ դերասաններ ձայնի մեջ որոշ երանգներ եմ փոխում, որի մեջ ես կեղծ բան եմ տեսնում, և շատ քչերի մոտ է հաջողվում բացարձակ անկեղծ լինել ձայնի փոփոխության առումով»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել