Ռեստորան և ննջարան… ջրի տակ Ռեստորան և ննջարան… ջրի տակ - մեծ հաճույքով թեկուզ մեկ գիշեր կուզենայի ներկա լինել ու վայելել Ithaa ռեստորանը պատկանում է Conrad Maldives Rangali Island Hotel հյուրանոցին, որը տեղակայված Մալդիվյան երկու կղզիների վրա: Ռեստորանը հետաքրքիր է նրանով, որ գտնվում է 5 մետր ջրի խորքում:
Այս ռեստորանի տանիքն ակրիլից է պատրաստված, որը թույլ է տալիս այլցելուներին հետևել ստորջրյա աշխարհին:

Ռեստորանի գործունեության տարելիցի կապակցությամբ հյուրանոցը ֆիրմային նոր ծառայություն ներմուծեց. որոշ ժամանակ ռեստորանը փոխակերպվեց անհատական ննջարանի:
Ստորջրյա ննջարանում գտնվելիս հյուրերին առաջարկվում էր ընթրիք՝ շամպայնով, նախաճաշ՝ անկողնում:
Ithaa–ն գոյություն ունի արդեն վեց տարի, սակայն այնտեղ լինելու համար հարկավոր է երկու շաբաթ առաջ հերթագրվել, քանի որ ցանկացողները շատ են, իսկ տարածքը կարող է միաժամանակ ընդամենը 14 մարդ տեղավորել:
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը ռեստորան չի թույլատրվում: Ամեն մարդու համար միջին գինը կազմում է 120-250 դոլար: Ճաշացանկը բաղկացած է ինչպես եվրոպական, այնպես էլ տեղական կերակրատեսակներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել