ՓՄՁ սուբյեկտների համար հարկման առավել նպաստավոր միջավայրի ստեղծման նպատակով` ընդունվել են առևտրական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռը նվազեցնելուն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին հարկերից ազատելուն ուղղված օրենքները:

Ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու կրճատմանն ուղղված աշխատանքների շրջանակներում ընդունվել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնմանն ուղղված օրենքները: Գործարար միջավայրի բարելավման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ազատվել են հարկերից, վերացվել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծությունը, հնարավորություն է ընձեռնվել բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները հետ վերադարձնել վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարների չափով:

Իրականացվել է բյուջետային վարկերի տրամադրում, վերջիններիս, ինչպես նաև նախկինում տրամադրվածների մասով ընթացիկ և ժամկետանց պարտավորությունների մոնիթորինգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել