Ըստ հրապարակած վերջին արդյունքների՝ նախորդ տարի ներքին բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ: Այս ցուցանիշի մեջ չեն մտնում դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցները: Եթե համեմատենք այն դրան նախորդող տարվա արդյունքների հետ, փաստացի ստացվում է, որ նախորդ տարվա եկամուտներն աճել են 6.6 տոկոսով:

2014 թվականի ծրագրային հիմքում ընկած էր մակրոտնտեսական կայունության պահպանումը: Տնտեսական աճի խթանման այս քաղաքականությունն այս տարի ևս շարունակելու է լինել օրակարգի առաջնային հարցը: Համախառն պահանջարկի ընդլայնման, գնաճի ցածր տեմպերի վերականգնման, ինչպես նաև դրամաարկային պայմանների թուլացման նպատակով նախորդ տարի մշակվել էր դրամավարկային նոր քաղաքականություն:

Նախորդ տարվա ցուցանիշներով պետական բյուջե է հավաքագրվել 1064,2 մլրդ դրամ: Վերը նշված եկամուտներից 700 մլրդ-ը բաժին են ընկնում հարկային ոլորտին: 2014թ. պետական բյուջեի ծախսերը, որոնց մեջ չի ներառվում արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումները, կազմել են 1,168.9 մլրդ դրամ:

Վերը նշված ցուցանիշների արդյունքում պետական բյուջեի պակասորդը 2014 թվականին կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը: Եթե այն համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ այն նվազել է 0,3 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել