Օղին հայտնի պինդ ալկոհոլային թորած խմիչք է, որը հիմնականում բաղկացած է ջրից և էթանոլից։ Օղին և՛ առանձին են մատուցում, և՛ որպես կոկտեյլի բաղկացուցիչ մաս։ Սակայն չպետք է մոռանալ, որ դրա չարաշահումը հանգեցնում է հարբեցողության։ Շուտով ուրբաթ օրն է գալիս. եղե՛ք ուշադիր, և բարի հանգստյան օրեր։

1. Մի լիտր օղին կշռում է 953 գրամ։


2. Ամեն տարի ԱՄՆ-ում նշում են օղու օրը, այն սկսել են նշել 2009 թվականից։


3. Եկատերինա թագուհու թագավորման շրջանում օղին էլիտար խմիչք էր համարվում։


4. Նախքան մատուցելը օղին սառեցնում են մինչև 8-10 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։ Եթե այն ավելի շատ սառեցնեն, ապա ցածր ջերմաստիճանն օղու համը «կթաքցնի»։ Այդ իսկ պատճառով ցածր որակ ունեցող օղին սառեցրած են մատուցում։


5. Չնայած համատարած կարծիքին՝ օղին երկար ժամանակ պահելուց փչանում է։ Իրականում այս խմիչքը պետք է օգտագործել պատրաստված ժամանակվանից մինչև 12 ամիս։


6. Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում օգտագործում են 40 և նույնիսկ ավել աստիճան ունեցող օղի։


7. Խնջույքի ժամանակ քիչ հարբելու համար դրանից 2-3 ժամ առաջ պետք է 50 գրամ օղի խմել։


8. 1865թ. հունվարի 31-ին Դմիտրի Մենդելեևը պաշտպանեց իր «Օղու համակցումը ջրի հետ» դոկտորական դիսերտացիան։ Այս իրադարձությունն էլ համարվում է դասական ռուսական օղու «ծննդյան օրը»։


9. 100 գրամ օղին պարունակում է 235 կալորիա։


10.  Օղին աշխարհի ամենամաքուր խմիչքն է, քանի որ համեմատած այլ խմիչքների հետ՝ այն ավելի քիչ սիվուխայի (հացօղու) յուղ է պարունակում։

11. Մինչև 1885թ. օղին վաճառում էին միայն 12,3 լիտրանոց դույլերի մեջ, ընդ որում՝ այն արդեն շատ հայտնի էր։

12. Մեռնելու աստիճան հարբելու համար բավական է մի լիտր օղին 5-10 րոպեում խմել։

13. Օղու վաճառքի եկամուտները հավասար են նավթի կամ գազի եկամուտներին։ Նաև եղել է այնպես, որ խմիչքից ստացված եկամուտը կազմել է ռուսական գանձարանի 1/3-ը։

14. 1977-1982թթ. ԽՍՀՄ-ը և Լեհաստանը դատարանում վիճում էին օղու արտադրման որակի շուրջ, և այն ներկայացվում էր որպես ռուսական միջազգային խմիչք։ Միջնորդ դատարանի որոշմամբ՝ ԽՍՀՄ-ը դատական գերծը հաղթեց։

15. Օղուն նվիրված թանգարաններ կարելի է այցելել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ամստերդամում, Մալինովկայում և Վերխնիե Մանդրոգիում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել