1000 տարեկան անգլոսաքսոնական «աչքի սպեղանին», որը պատրաստված է սոխից, սխտորից, գինուց ու կովի ստամոքսից վերցված նյութից, 90 տոկոսով ոչնչացնում է հակաբիոտիկներին դիմադրող «Staphylococcus aureus» բակտերիան։ Եվ դրա ազդեցությունը շատ ավելի ուժգին ու արդյունավետ է, քան ժամանակակից հակաբիոտիկ միջոցներինը։


9-րդ դարում ստեղծված աչքի սպեղանու բաղադրատոմսն ի սկզբանե գտնվել է Բրիտանական գրադարանում պահպանվող հին անգլերեն ձեռագրի մեջ, որը հայտնի է որպես «Bald’s Leechbook»։
Այն թարգմանվել է հին անգլոսաքսոներենից Մեծ Բրտանիայի Նոթինհեմի համալսարանի հետազոտողների կողմից, ովքեր հույս ունեին նոր միջոցներ գտնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն նյյութերի դեմ պայքարող միջոց գտնելու համար։ Վերջին հետազոտությունների համաձայն՝ մինչև 2050թ-ը 300 միլիոն մարդ կմահանա հակաբիոտիկների նկատմամբ կայուն նյութերի հետևանքով։ Հետազոտողների թիմը, սակայն, չէր սպասում, որ այսքան արդյունավետ միջոց կգտնի։
Միկրոկենսաբան Ֆրեյա Հարիսոնը պատմել է. «Մենք կարծում էինք, որ Բալդի աչքի սպեղանին կարող է փոքր չափով հակաբիոտիկային ակտիվություն ունենալ, սակայն մենք ցնցվեցինք՝ տեսնելով բաղադրամասերի համադրության արդյունավետությունը»։

Աչքի սպեղանու հինավուրց այս բաղադրատոմսի արդյունավետությունը ստուգելու համար նրանք փորձեցին հնարավորինս ճշգրտորեն պատրաստել այս բաղադրատոմսը՝ նույնիսկ գինու բաղադրամասի համար օգտագործելով 9-րդ դարի խաղողից պատրաստված գինի, որից հետո այն փորձարկվել է լաբորատորիայում հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների վրա։ Նրանք փորձարկել են ինչպես բաղադրամասերից յուրաքանչյուրն առանձին-առանձին, այնպես էլ դրանց խառնուրդից ստացված լուծույթը։
Հետազոտողները պարզեցին, որ աչքի սպեղանու լուծույթը ոչնչացնում է բակերիայի 90 տոկոսը, սակայն միայն այն ժամանակ, երբ բոլոր բաղադրամասերն օգտագործվել են միասին։

Թիմը մի շարք հետազոտություններ է արել ու համոզվել դրա արդյունավետության մեջ։ Հարիսոնը նշել է.

Մենք չենք կարողանում հավատալ, որ 1000 տարեկան այս հակաբիոտիկ միջոցն ավելի արդյունավետ է աշխատում, քան ժամանակակից հակաբիոտիկները։ 

Թիմն այս երկուշաբթի իրենց հայտնագործության մասին ներկայացրել է Բիրմինգհեմում Ընդհանուր միկրոկենսաբանության ամենամյա համաժողովի ընթաացքում։ Ինչևէ, դեռևս հայտնի չէ, թե մասնավորապես ինչպես է աշխատում լուծույթը։ Հենց այս հարցի պատասխանն էլ կլինի հետազոտողների ուսումնասիրիությունների հաջորդ քայլը։

Բալդի «աչքի սպեղանու» բաղադրությունը

Հավասարաչափ քանակությամբ սոխը և սխտորը անհրաժեշտ է լավ մանրացնել, ավելացնել 25 մլ անգլիական գինի (հնարավորության դեպքում Գլաստոնբարիի խաղողի պատմական այգիներից) և թորած ջրում լուծված եզան ստամոքսի աղեր։ Ստացված խառնուրդը 9 օր պահել 4 ℃ ջերմաստիճանի պայմաններում, այնուհետև քամել գործվածքի միջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել