20 фактов о Китае, которые могут вас сильно удивить

Բիլ Գեյթսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր այն մասին, որ իր վրա մեծ տպավորություն են թողել այն վիճակագրական հաշվարկները, որոնք արվել էին իր սիրած կանադացի գիտնական Վացվալ Սմիլի կողմից։ Սմիլը պնդում էր, որ չինացիները 2011-13 թվականներն ընկած ժամանակահատվածում ավելի շատ ցեմենտ են օգտագործել, քան ամերիկացիները՝ 20 տարվա մեջ։ Իր հաշվարկները կանադացի գիտնականը հաստատեց ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով։ Վացլավ Սմիլը կարծում է, որ ԱՄՆ-ում ցեմենտի օգտագործումն անցած դարում հասել է 4,4 գիգատոննայի, իսկ Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում 2011-13 թվականներին հասել է 6,4-ի։ Հիշեցնենք, որ գիգատոննան հավասար է միլիարդավոր տոննաների։

Ոչ ոք չի ժխտում, որ պետության՝ երկու տասնամյակ տևած կառուցման արդյունքներն ուղղակի ապշեցնում են, բայց ամերիկացիները 20-րդ դարում նույնպես պարապ չէին նստում։ Նրանք նույնպես ունեցել են ահռելի կառուցողական ծրագրեր։ Ինչքա՜ն մեծ արժեք ունեն, ասենք, Հուվերի պատնեշը կամ երկնաքերերը։ Բայց և այնպես՝ Վացլավ Սմիլն իր հաշվարկների վրա չի կասկածում։ Չինաստանն էկզոտիկ երկիր է։ Չինացիներին հասկանալն այնքան էլ հեշտ չէ, երբեմն՝ անհնար։ Հնարավոր է՝ ներքևում նշված 20 փաստերը կօգնեն փոքր-ինչ ճանաչել չինական ոգին։

 1.jpg

1.  Չինաստանի կայացած մարդիկ իրենց համար նմանակներ են պատվիրում և ուղարկում բանտ՝ իրենց փոխարեն պատժվելու նպատակով։

Նմանակների՝ բանտում հայտնվելը հաճախ տեղի ունեցող դեպք է և համատարած պրակտիկա է։ Այս առիթով գոյություն ունի ասացվածք. «Ամերիկան կառավարվում է օրենքի միջոցով, Չինաստանը՝ մարդկանց»։

 3.jpg

2. Չինաստանը նպաստում է Սան Ֆրանցիսկոյի օդի աղտոտմանը 29%-ով։

Օդի աղտոտվածությունը Չինաստանի համար լուրջ խնդիր է, այդ իսկ պատճառով այն առատաձեռն կերպով կիսվում է մնացած երկրների հետ։

 4.jpg

3. Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունում ավելի շատ անգլախոս մարդիկ կան, քան ԱՄՆ-ում։

Ամենևին զարմանալու բան չկա, եթե հիշենք, որ Չինաստանի բնակչությունը 4 անգամ գերազանցում է ԱՄՆ-ին։

 6.jpg

4. Չինաստանում կա կայք, որտեղ կարող ես աղջիկ վարձել շաբաթական ընդամենը 31 դոլարով։

Այնուամենայնիվ, պետք չէ իրերը հավաքել և միանգամից ուղևորվել Չինաստան, քանի որ...

 7.jpg

5. ...եթե բոլոր չինացիներին ստիպեն իրար հետևից շարված Ձեր կողքով անցնել, ապա այն բնակչության մեծ աճի պատճառով չի դադարի։ Ժողովրդագրական և բնակչության աճի խնդիրները Չինաստանի ամենասուր խնդիրներից մեկն են։

 8.jpg

6. Մի չինացի վերջերս այրեց իր ստամոքսի լորձաթաղանթը, և այդ մասը բաց մնաց։

Դա տեղի ունեցավ, քանի որ նա չափից դուրս կծու և շատ տաք ապուր էր սիրում։ Բժիշկները, տեսնելով, որ Ուխան նահանգի 26-ամյա բնակչի ստամոքսի մոտ իսկական փոս կա, որից հետո նրան անմիջապես տարան վերակենդանացման բաժանմունք, ապշել էին։ «Մալա» ապուրը, որը պատրաստվում է  չիլիի պղպեղից և հատուկ սիչուանյան պղպեղից, հայտնի է նրանով, որ առաջացնում է բերանի թմրություն։ Ի միջի այլոց, ապուրի անվանումը բառացի թարգմանվում է որպես «տաք ցնցում»։

 9.png

7. Տնտեսական բարձր ցուցանիշը պահելու համար Չինաստանում կառուցվում են տասնյակ քաղաքներ։

Կառուցման բումի արդյունքը քաղաք-ոգիներն են, որտեղ ոչ ոք չի ապրում, ինչպես նաև ցեմենտի ռեկորդային քանակության և այլ շինարարական նյութերի օգտագործումը։

 10.jpg

8. Անխոյ նահանգի 17-ամյա ուսանողն իր երիկամը վաճառեց՝ Ipad գնելու նպատակով։

Խոստացած 3000 դոլարից բացի՝ երիտասարդին տվեցին ևս 300 դոլար։ Այդ իսկ պատճառով ցանկալի պլանշետին գումարվեց նաև iPhone-ը։

 11.jpg

9. Յուննան նահանգի բնակիչ քրիստոնյա Կան Վանյանյան, ուտելով հնդկաչինական վագրի վերջին տեսակին, դատապարտվեց 12 տարվա ազատազրկման։

Ի  պաշտպանություն իրեն՝ նա հայտարարեց, որ գազանին սպանել է զուտ ինքնապաշտպանության նպատակով, և որ չգիտեր, որ այն իշխանության կողմից պաշտպանված կենդանի է։ Դատարանը նաև որպես տուգանք պարտավորեցրեց 70.000 դոլար վճարել։

 12.jpg

10. Յանշոն, որը Գուանսի նահանգի փոքրիկ քաղաք է, համարվում է Չինաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Դրա գեղեցկությունը գնահատելու համար ավելի լավ է օդապարիկից նայել։

 13.jpg

11. Չինաստանի ամետարածված խնդիրներից մեկը համարվում է «ուղեղների արտահոսքը»։

10 չինացիներից 7-ը, սովորելու համար արտասահման գնալով, հայրենիք չեն վերադառնում։ Արտագաղթի ամենահայտնի վայրերից մեկը համարվում է Միացյալ Նահանգները։ Չինացիներն ամենաշատը սփռված են ԱՄՆ-ի տարածքում։

 14.jpg

12. Բրեդ Փիթն աշխարհով մեկ շրջագայել է, սակայն Չինաստանում երբեք չի եղել։

Նա այս երկրում այլևս չի կարող լինել, քանի որ 1997թ. նկարվել է «Յոթ օր Տիբեթում» ֆիլմում, որը համարվում է հակաչինական քարոզչություն։ Նույն ճակատագրին արժանացել է նաև Դեյվիդ Թյուլիսը, ով նույպես նկարվել է այդ ֆիլմում, ինչպես նաև այդ ֆիլմի ռեժիսորը՝ Ժան-Ժակ Անոն։

 15.jpg

13. Չինաստանի ամենաերկար խցանումը ձգվել է մոտ 12 կիլոմետր և միայն 11 օրվա ընթացքում է ցրվել։ Այն ձևավորվեց 2010թ. օգոստոսին և ձգվեց Պեկինից մինչև Մոնղոլիա։

 16.jpg

14. Մինչև 2025թ. Չինաստանում կլինեն Նյու Յորքի չափի 10 քաղաք։

Ըստ ժողովրդագրողների՝ 10 տարվա ընթացքում բնակչությունը կավելանա 350 միլիոն մարդկանցով։

 17.jpg

15. Աշխարհի բոլոր պանդաները բնակվում են Չինաստանում։

Այն պանդաներին, որոնց գտել են Չինաստանի սահմաններից դուրս, չինական իշխանության կողմից վարձակալության են տրվել։ Եթե օտար երկրում արջուկներ ծնվեն, ապա դրանք նույնպես Պեկինի սեփականությունը կհամարվեն։ Միջազգային քաղաքականության մեջ նույնիսկ գոյություն ունի այսպիսի տերմին՝ «պանդաների դիվանագիտություն»։

 18.png

16. Ցզյան Ֆենգը ոչ միայն բաժանվեց կնոջից, այլև նրան դատի տվեց՝ մեղադրելով խաբեության մեջ։

Անախորժությունները սկսվեցին այն ժամանակ, երբ նա դուստր ունեցավ։ Քիչ է՝ աղջիկն անճոռնի տեսք ուներ, նա իր ծնողներին ոչնչով նման չէր։

123.jpg

Այն բանից հետո, երբ Ցզյանն իր կնոջը դավաճանության մեջ մեղադրեց, նա խոստովանեց, որ նախքան նրանց ծանոթությունը աղջիկը դիմել էր պլաստիկ վիրաբուժության, որը նրա վրա նստել էր 100.000 դոլար։

 19.jpg

17. Միայն Չինատանի IKEA խանութի հաճախորդներին են թույլ տալիս նստել վաճառվող կահույքի վրա և հանգստանալ։ 

Չինացիները շատ աշխատասեր են։ Նրանք շատ են աշխատում և հանգստի կարիք են զգում։ 

 20.jpg

18. Չինաստանում ինքնասպանները շատ են։

Զարմանալի չէ, որ այս երկրում գոյություն ունի նաև հազվադեպ հանդիպող մասնագիտություն, այն է՝ դիեր հայթայթող, ով խեղդվածներին հանում է գետից։

 2.jpg

19. Վերջերս Չինաստանը գերազանցեց ԱՄՆ-ին և դարձավ աշխարհում տնտեսապես առաջինը։

Միջազգային արժույթային ֆոնդն անցած աշնանը չինական տնտեսությունը համարեց աշխարհում առաջատարը, սակայն դեռևս գնողունակությամբ։

 

 5.jpg

20.  Չինաստանում թռչնաբնից պատրաստված ապուրը շատ հայտնի է։

Այս ապուրը համարվում է դելիկատես ոչ միայն Չինաստանում, այլև համարյա ամբողջ Ասիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել