Հակառակ տարածված կարծիքի` մարդն ունի ոչ թե 5, այլ մոտ 20 զգայարան: Ահա պարզագույն մի օրինակ. եթե ձեռքը պահվի տաք հարթուկից մի քանի սմ հեռավորության վրա, ապա 5 զգայարաններից և ոչ մեկը չի նախազգուշացնի, որ այն կարող է վառվել: Սակայն հեռվից կարելի է զգալ հարթուկի տաքությունն ու չդիպչել նրան: Մաշկի ջերմային սենսորների միջոցով է, որ ապահովում է այդ հավելյալ զգացումը: Նույն կերպ կարելի է ցավ զգալ կամ իմանալ ընկնելիս:
Մեկ այլ արագ ստուգում: Փակ աչքերով քթի ծայրին կպնելը: Այստեղ օգտագործվում է ոչ թե 5 զգայարաններից որևէ մեկը, այլ պրոպրիոցեպցիան: Պրոպրիոցեպցիան զգացողություն է, որը թույլ է տալիս իմանալ, որտեղ են մարմնի մասերը: Այդ մետազգացումը համատեղում է, թե ինչ են անում մկանները և մարմնի չափի և ձևի մասին ուղեղի ինֆորմացիան: 
Մյուս՝ ոչ այնքան հայտնի զգայարանների մասին՝ մյուս անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել