«Google»-ը համագործակցություն է սկսել աշխարհի խոշորագույն առողջապահական ընկերության՝ «Johnson & Johnson»-ի հետ։ Երկու հսկաների համագործակցությունը միտված է այնպիսի ռոբոտների ստեղծմանը, որոնք կկարողանան օգնել վիրաբույժներին վիրահատարաններում։ Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի «Johnson & Johnson» ամերիկյան ընկերությանը մրցունակ դառնալ ռոբոտային բուժսարքավորումների արտադրության ոլորտում։


2 ընկերությունների համատեղ հայտարարության մեջ նշված է.

Մենք համագործակցում ենք, որպեսզի ստեղծենք նորարարական վիրաբուժական հարթակ ստեղծենք՝ մի այնպիսի հարթակ, որում նորագույն տեխնոլոգիաները կծառայեցվեն վիրաբուժական նպատակներին։  

In January, Googles Life Sciences lab unveiled plans for a wristband which would work with nanoparticles that circulate around the body looking for cells. To assist with their research, the scientists made moulds of human arms using both synthetic and real human skin from donors (pictured)

Այս երկու հեղինակավոր ընկերությունների ղեկավարները հույս ունեն բարելավել ռոբոտականացված վիրաբուժությունը։ Արդեն 15 տարի է, ինչ ռոբոտատեխնիկան օգտագործվում է վիրահատարաններում սրտի, աչքի, շագանակագեղձի և մի շարք այլ վիրահատությունների ժամանակ։ «Johnson & Johnson» ընկերության նախագահ Գերի Փրուդենն իր խոսքում նշել է, որ իրենք ցանկանում են համատեղել գիտության, վիրաբուժության ու տեխնոլոգիաների նվաճումները՝ աշխարհի տարբեր երկրների բժիշկներին զինելու համար։ «Google»-ի կյանքի գիտությունների թիմը նաև մշակում է համակարգեր, որոնք նանոմասնիկների օգնությամբ հայտնաբերում են քաղցկեղը ու սրտամկանի ինֆարկտը։ Այս կազմակերպությունն ստեղծել է նաև սմարթ կոնտակտային ոսպնյակներ, որոնք զինված են շաքարախտի նշանները վերահսկող ընկալիչներով։ Ռոբոտային սարքավորումները նպաստում են ոչ միայն պրակտիկ բուժական ընթացակարգերի իրականացմանը, այլև հնարավորություն են ընձեռում տվյալներ հավաքագրել տեսական հետազոտությունների համար։ Բնականաբար, այսպես կոչված «ռոբոտ վիրաբույժները» միայնակ չեն գործելու վիրահատարաններում, այլ գտնվելու են մարդ մասնագետների հսկողության ներքո ու գործելու են ավանդական վիրաբույժների հետ համատեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել