Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից` գրկած իր մռայլ փոքրիկին: Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան:
– Ցավում եմ, – ասաց բժիշկը` զննելով և մի քանի հարց տալով երեխային, – բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է: – Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել:
Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ: Սակայն դա շատ կարճ տևեց: Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց.
– Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է:
Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը:
Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր:
***
Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում: Վերջապես նրանցից մեկը հարցրեց.
– Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել:
– Ինձ թվում է, – պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված: Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին: Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել