Մայամիի կենդանաբանական այգում ընձառյուծի ձագուկներն առաջին անգամ լուսանկարվում են մարտի 9-ին լույս աշխարհ գալուց հետո։
Վայրի բնության լուսանկարիչ Մարկ Մատրեմուլին Ալյասկայի Քլարք լճի զբոսայգում լուսանկարել է իր քոթոթի մոտ վազող 182 կիլոգրամանոց գորշ արջին։
Ճնճղուկը նստել է Տոկիոյում ծաղկած բալենու ճյուղին։
Ֆրանկֆուրտի կենդանիների պաշտպանության Ստադթվալդհաուս կենտրոնում վնասված աչքով արծվաբուն նայում է լուսանկարչի տեսախցիկի օբյեկտիվին։
Այցելուներն ու աշխատակիցները կանգնած են Չինաստանի Չոնգքինգ բնակավայրի ապակյա զբոսուղու վրա։ Այն կառուցվել է ծովի մակարդակից 1123 մ և գետնից 718 մ բարձրության վրա։ Ընդհանուր առմամբ ապակյա զբոսուղու երկարությունը 26.64 մետրի է հասնում։ Զբոսուղու բացումը տեղի կունենա մայիսին։
...Դրա նախագիծը, որի իրականացման համար 5,5 միլիոն դոլար է պահանջվել, մեկնարկել է 2014թ-ի մարտին։
Գաուչոն վայրի ձի է սանձել Մոնտեվիդեոյում Կրիոլայի ռոդեոյի շաբաթվա ընթացքում։
Իրաքի պաշտպանության ուժերը հրթիռ են բաց թողնում Տիկիրիտում Իսլամական Պետության դիրքերի վրա՝ Բաղդադից 130 կմ դեպի հյուսիս։
Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Դևիդ Կամերոնը ելույթ է ունենում Չիպենհեմի Կորշամ դպրոցում Ընտրական հավաքի ժամանակ։
Արեգակնային էներգիայով աշխատող Իմպուլս 2-ը վայրէջք է կատարել Չինաստանի Չոնգքինգ բնակավայրում։ Արեգակնային էներգիայով աշխատող աշխարհի առաջին ինքնաթիռը երկուշաբթի օրը դուրս է եկել Մյանմայի Մանդալայ բնակավայրից ու վայրէջք կատարել Չոնգքինգ բնակավայրում, որտեղ եղանակային վատ պայմաննների պատճառով այն երկու օր կսպասի՝ մինչև Նանջինգ ուղևորվելը։
Երկարապոչ լեմուրն իր ձագուկի հետ Գերմանիայի Համբուրգ քաղաքի Հանգենբեք կենդանաբանական այգում։