Վերջերս Կանադայի գիտնականները պարզել են, որ ագուցված սեղանով շարժահարթակները կարող են բարելավել մեր հիշողությունը և այս կամ այն խնդրի վրա կենտրոնանալու ունակությունը։ Գիտնականները հետազոտությունն անցկացրել են նստած ու կանգնած ուսանողների շրջանում։ Գիտնականները խնդրել են ուսանողների մի մասին 40 րոպե անցկացնել շարժասանդուղքի վրա՝ համակարգչի էկրանի վրա ընթերցելով զանազան տեքստեր։ Այդ ընթացքում նրանք պետք է քայլեին շարժասանդուղքի վրա 2.25 կմ/ժամ արագությամբ։ Համակարգիչը դրված էր շարժասանդուղքին կցված հատուկ սեղանի վրա։ Ուսանողների մյուս խմբին տվել են միևնույն առաջադրանքը, միայն թե նրանք այդ առաջադրանքը կատարել են ոչ թե շարժասանդուղքի վրա, այլ սեղանի շուրջ նստած։ Հանձնարարության ավարտից տասը րոպե անց գիտնականները տեքստերից հարցեր էին տալիս երկու խմբի ուսանողներին՝ պարզելու համար, թե որքան լավ էին նրանք հիշում իրենց ընթերցած տեքստերի բովանդակությունը։ Հարցուպատասխանը տեղի էր ունենում սովորական սեղանի շուրջ նստած։  

Having a treadmill desk could improve your attention span, and even your memory, Canadian researchers have found.  

Այս հետազոտության արդյունքում գիտնականները բացահայտեցին, որ հետազոտության այն մասնակիցները, որոնք շարժահարթակի վրա քայլելով էին ընթերցել տեքստերը, ավելի ուշադիր էին ու ավելի լավ էին մտապահել մանրամասները։ Հետազոտական թիմի գլխավոր գիտնական Էլիզե Լաբոնտե Լեմոնյեն նշել է.   

Մեր ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ շարժահարթակի վրա մարզվելիս որոշակի մտավոր առաջադրանքի կատարումը կարող է բարելավել հիշողությունն ու կենտրոնացումը ոչ միայն մարզման ընթացքում, այլև մարզումից հետո։

Ստացված վարքաբանական ու նյարդահոգեբանական տվյալները ցույց են տվել, որ այն մասնակիցները, ովքեր առաջադրանքը կատարում էին նստած, համեմատաբար ավելի վատ են պատասխանել տրված հարցերին: Քանակական հաշվարկներով՝ շարժահարթակի վրա քայլող խմբի ցուցանիշը 34.9 տոկոսով ավելի բարձր է։ Սա նշանակում է, որ շարժահարթակի կանոնավոր օգտագործումը մարզումների համար բարելավում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր առողջությունը։ Հետազոտությունն անցկացրած գիտնականները խորհուրդ են տալիս  գործատուներին շարժահարթակներով ապահովել իրենց աշխատակիցներին։ Բանն այն է, որ նստակյացությունը բացասաբար է ազդում մարդու աշխատունակության վրա, ուստի գործատուն միայն տուժում է, եթե իր աշխատակիցն օրվա մեծ մասն անցկացնում է նստած դիրքով. աշխատանքի որակը շատ ավելի բարձր կլինի, եթե ժամանակ առ ժամանակ աշխատակիցների նստակյացությունը փոխարինվի ֆիզիկական ակտիվ աշխատանքով։ Այնուամենայնիվ, հետազոտական թիմի անդամները ընդունում են, որ միայն մեկ  հատազոտությունը դեռևս բավական չէ հավաստի պնդումներ անելու համար, ուստի հետագա ավելի խորը հետազոտությունների կարիք է զգացվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել