Twitter-ում երեկվանից մեծ ֆլեշմոբ է սկսել, որի մեկնարկը տվեցին այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Քանյե Ուեսթը, Նիկկի Մինաժը, Մադոննան, Բեյոնսեն և այլք, ովքեր իրենց պրոֆիլի նկարները փոխել էին ինչ-որ «Tidal» անունը կրող կայքի լոգոյով կամ էլ կապույտ ֆոնով ու գրել հետևյալ բովանդակության տեքստեր.

«Միասին մենք կարող ենք շրջել ալիքն ու կերտել երաժշտության պատմությունը։ Սկսեք ձեր պրոֆիլի նկարը կապույտ դարձնելուց։ #TIDALforALL»:

«Փոխեք ձեր նկարը՝ ի նշան ձեր զորակցության նրան, ինչ արդար է, ու ինչը ապագան է։ Ալիքները փոխվեցին...»

Պարզվում է, որ Jay-Z բացում է սսեփական երաժշտական ծառայությունը, որը պետք է սկսեր գործել մի քանի ժամ անց։ Կայքում հետադարձ հաշվարկ վարող ժամահաշվարկ էր գնում։ Ակնհայտ է, որ ռեպերը գիտի, թե ինչպես ճիշտ փիառել իր ապրանքն ու դրա համար ներգրավել է իր ամենահայտնի գործընկերներին՝ այս գործը գլուխ բերելու համար։

 

Կարճ ժամանակ անց այս տարօրինակ ֆլեշմոբը սկսեց հրդեհի արագությամբ տարածվել սոցիալական ցանցում։

Իսկ հիմա ծառայության մասին. Tidal-ը «հոսքային» ծառայություն է, որտեղ տեղադրվելու է բարձր որակի երաժշտություն, իսկ տեսանյութերը լինելու են միայն HD ֆորմատում, լինելու են փլեյ-լիսթեր և էքսկլյուզիվ հարցազրույցներ աստղերի հետ։ Սովորական փաթեթի բաժանորդագրությունը կարժենա 9.99 դոլար, իսկ lossless երաժշտությամբ փաթեթի համար՝ 19,99 դոլար։

Արդեն հիմա ծառայությունում կա 25 միլիոն կատարում ու 75.000 տեսանյութեր, ինչպես նաև կազմավորվում է խմբագրություն, որը ճիշտ փլեյ լիսթեր կկազմի։ Ի տարբերություն Spotify կամ Play Music ծառայությունների՝ Тidal-ը չի ունենալու անվճար բաժանորդագրության հնարավորություն, իսկ դրա սովորական փաթեթն ավելի թանկ է լինելու, քան մրցակիցներինը, սակայն դա ունի իր ծանրակշիռ պատճառը՝ FLAC նվագարկելու և պաշտոնական օրիգինալ երաժշտություն ներբեռնելու հնարավորություն։

Tidal-970-80

Jay-Z-ն բազմազիվ աստղերի պրոդյուսինգով է զբաղվել, ովքեր այժմ գրավում են ժամանակակից երաժշտական օլիմպոսի թոփ հորիզոնականները, և հիմա հայտնի ռեպերը փորձում է, իր աստղերին ներքաշելով իր ծառայության մեջ, կրկին զավթել երաժշտական ինդուստրիայի աշխարհը։ Օրինակ՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Թեյլոր Սվիվթը կպատրաստի իր ալբոմների կատալոգ, որը հասանելի կլինի բացառապես Tidal-ում։

Սա, իհարկե, կարևոր է արտիստների կոմերցիոն հաջողության համար, բայց այդքան էլ հաճելի չէ սովորական օգտատերերի համար։ Նաև սրանով է պայմանավորված, որ Tiidaln առայժմ 17000 բաժանորդ ունի, մինչդեռ նույն Spotify-ի մոտ այս թիվը կազմում է 15 միլիոն։

Ջեյ Զիի՝ իր շուրջն անվանի աստղեր համախմբելու ցանկության մասին հայտնի էր դեռ մինչև Գրեմմի մրցանակաբաշխություն, երբ նա հանդիպել էր Մոդոննայի, Քանյե Ուեսթի, Daft Punk խմբի, Coldplay-ի, Ռիհաններայի և Նիկի Մինաժի հետ, ինչի արդյունքում նրանք հավանաբար պայմանավորվել էին լայնամասշտաբ համագործակցության մասին։ Այնպես որ, մեծ հավանականությամբ, արդեն մոտ ապագայում հենց Тidal-ի բաժանորդները կսկսեն բոլոր նոր կատարումների էքսկլյուզիվը ստանալ։

tidal

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել