Նոր կարդում եմ, որ Շանթ Հարությունյանը նամակ է գրել Ժիրայր Սեֆիլյանին, որում կոչ է անում Ժիրայրին ուրիշ օր ընտրել իշխանափոխության համար ապրիլի 24-ի փոխարեն: Մեսիջը շատ ռացիոնալ է, բայց նամակի մի հատված շատ տարօրինակ էր, ու էն որ կարդում ես, անցնում ես առաջ, հետո մի հատ էլ կարդացածդ մտքով անցկացնում ու ասում ես. «Ի՞ՆՉ», նորից հետ գալիս էդ տողերին ու կարդում.

«... այդ դեպքում անհասկանալի է ապրիլի 24-ն ընտրել որպես իշխանափոխության սկիզբ, երբ Պուտինն ու Էրդողանը դեկտեմբերին համատեղ որոշում են կայացրել՝ տապալել ապրիլի 24-ին Հայաստանում սպասվելիք ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:»

Գիտեք, անձամբ ես տենց էլ չհասկացա՝ էս մարդը որտեղից եկավ, ինչ արեց կամ ինչ էր ուզում աներ... Մոտավորապես էն էպոսագետի պես մարդ ա ինձ համար, էն տարբերությամբ, որ Շանթը նահատակի կերպար է ձեռք բերել շնորհիվ ձերբակալության, որդու և այդպես շարունակ... Էն իրա իշխանափոխությանը ես հասարակական տրանսպորտից էի հետևում Մաշտոցի վրա, երբ նինձյաների պես ինչ-որ տրաքող ու ծուխ հանող բաներ էին գետնին գցում մի 20 հոգով ու չգիտես ինչ անում... Արդեն էդ ժամանակ բանական մարդու տպավորություն չէր թողնում, իսկ հիմա ասում ա, որ Պուտինն ու Էրդողանը համատեղ որոշում են կայացրել տապալել ապրիլի 24-ի միջոցառումները: Հա, երևի Պուտինն էլ ասել ա.

«Էրդողան ջան, բեր ես ձեզ մոտ չգամ ապրիլի 24-ին էլի, գնամ Հայաստան, որ սեփական ձեռքերով տապալեմ էլի էդ միջոցառումները, չգիտե՞ս, եթե ուզում ես մի բան լավ արվի, ինքդ արա... Կզանգեմ, կպատմեմ՝ ոնց տապալեցի, դե առայժմ, բռատ»:

Արա դե լավ, հիվանդ երևակայությունն էլ չափ ու սահման պետք ա ունենա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել