Շալանդն էլ գնաց... Բա հիմա մեր պարտություններն ո՞ւմ վրա ենք բարդելու: Լուրջ էլի, էս մի տրեներն էլ գնաց, բա հիմա ի՞նչ ենք անելու, չար ուժերի վրա՞ ենք բարդելու մեր պարտությունները, թե էս անգամ պիտի նոր բան մտածվի: Ասա մթոմ որ Շալանդին հանիք, հիմա մեր տղերքն էս գալիք 4 խաղը մեկը մեկի հետևից կրելու ե՞ն (բայց աշկիս սկի չեն էլ խաղալու)... 
Նույն ճակատագրին էլ Վարդան Մինասյանն արժանացավ ու անիմաստ... Վարդանին էնքան արին, մարդը դավադիդ էղավ, դուս եկավ, հետո Շալանդը, սպասենք հաջորդ մեղսագործին: 
Ազգ, դե եկեք թարս նստենք, դուզ խոսանք, ուզում ա, թե Ռեալ Մադրիդի տրեների օգնականի մորքուրի տղու դվայորդնի ախպորը բերեք մեզ տրեներ, մեկ ա՝ մեր հավաքականում կան մարդիկ, որոնց պիտի հեռացնենք... Չնայած դաժե դրանով հարց չի լուծվի: 
էնպես որ, ուզում ես՝ Շալանդ հանի-քցի, ուզում ես՝ Վարդան տար-բեր, Հենոյին ռեկլամում նկարի, Յուրային դիր գլխիդ, ման տուր, մեկ ա՝ մեր ՀՖՖ-ն ներուժ ունի, որից ավել, մեկ ա, չի կարալու անի.... 
Էնպես որ՝ կեցցեն մեր տղերքը... Ինչ կարում են, էն էլ դա խազ անում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել