..... Ավագ երեքշաբթի...
ԱՄՆ-ի մեր փետրվարյան համերգից վերադառնալով՝ Հայաստան հետս բերեցի երկու թանկագին նվեր. հանդիսատեսի հիացմունքը, շնորհակալությունն ու անսահման կարոտն ու մեր հայրենակից, հիանալի նկարիչ և իմ Ավագ ընկեր Վերա Հարությունյանի երեք ՀՐԱՇՔ պատկերները... Հիսուսի պատկերով այս կտավներն իրոք շատ մեծ ուժ ու խորհուրդ ունեն ինձ համար, Vera Arutyunyan -։)) Ներիր, որ քո՝ ինձ համար նկարած մեկ նկարի փոխարեն քո տնից «փախցրեցի» միանգամից երեքը։))) Այս տրիպտիխն ավելի լուսավորեց իմ տունն Արվեստի և Հավատքի լույսով, ու վստահ եմ, որ քո մտքում պահածն ինձ համար կիրականանա...։))))) Շնորհակալ եմ։
...Վերա Հարությունյան ունեցող աշխարհի մասնավոր կոլեկցիոներները հաստատ ըստ արժանվույն կգնահատեն իմ ձեռքբերում-նվերը ։))))
Հ.Գ. ԲԱՐՈՎ գաս հայատառ գրողների ակումբ ։)))

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել