Վլադիմիր Պուտինը հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովին.«Коммерсантъ»Slaq.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովի 70-րդ հոբելյանյական բացմանը Նյու-Յորքում: Այս մասին գրում է «Коммерсантъ» պարբերականը, հղում անելով Կրեմլում և ՄԱԿ-ում առկա աղբյուրներին:

Այդ ուղևորությունը, ըստ պարբերականի, գտնվում է նախապատրաստման փուլում, սակայն վերջնական որոշումը կկայցվի միայն օգոստոսի սկզբին: Այն կընդունվի , ելնելով «միջազգային վիճակից»,-պարզաբանել է աղբյուրներից մեկը,-փոխանցում է lenta.ru-ն:

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի ՄԱԿ-ի գագաթնաժողովին հանդես գալու տեղեկությունը: «Վերջնական որոշումը դեռ չի ընդունվել: Գլխավոր գագաթնաժողովի այցելությունը քննարկվող տարբերակներից մեկն է, և այս դեպքում կարևոր չէ հոբելյանական է այն թե ոչ»,-ասել է Պեսկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել