Երբ գերմանացի մոլագար օդաչուն օրեր առաջ կործանեց ինքնաթիռը՝ իր հետ խլելով 150 մարդու կյանք, ինքն իրեն հավանաբար արդարացնում էր և իր կործանված, տխմար հոգու խորքում և շեղված, սևեռուն ուղեղով, մտքերով համարում, որ ինքը ճիշտ է, ու իր նպատակները՝ վեհ…
Հիմա էլ այս «100-ամյակն առանց ռեժիմի» սևեռուն սեֆիլյանականներն իրենց հիվանդագին, մոլագարության հասնող մտքերով ու անպայման իրենց ակցիաները, գործողությունները հենց ապրիլի 24-ին կատարելու մղումով…
Ես տարբերություն չեմ տեսնում… Սևեռուն գաղափարը, մտքերը մնում են սևեռուն ու հղի վտանգներով… Ինչ պատճառ ասես կարող ես մոգոնել քո մոլագար ուղեղով, ինչպես դա անում է Չուքասզյան կոչվածը՝ համարձակվելով իրենց անմտածված, մանկական խաղեր հիշեցնող ակցիաները համեմատել Եղեռնի 50-ամյակի ազնիվ մղումների ու գործողությունների հետ: Հենց դրա հետ ձեր այս մանկամիտ միջոցառումներն ու այդ օրն անպայման հարամելու սևեռուն մտքերը բացարձակ կապ չունեն: Ձեզ` որպես աղանդավորական խմբակի, առաջարկում եմ այդ օրը հավաքվել մի որևէ դահլիճում և աղանդավորական «Պրիգունների» նման թռվռալ տեղում…
Հաստատ դա կօգնի… Կհանգստանաք ու կմաքրվեք սևեռուն, ձեզ հետապնդող «վեհ» մտքերից… Հա՛, համ էլ կմոռանաք ուժային և մյուս պաշտոններ ստանալու հետապնդող մտքերը, որն իրականացնելն արդեն ձեզ համար դառնում է կյանքի նպատակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել