Tert.am–ը գրում է.

Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբին Ուիլիամսի կինն ու երեխաները վիճարկում են իրենց իրավունքները նրա թողած ժառանգության նկատմամբ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ուիլիամսի այրին` Սյուզանը, դեկտեմբերին հայտարարել էր, որ Սան Ֆրանցիսկոյում իրենց ընդհանուր տան որոշ իրեր վերցվել են առանց իր թույլտվության: Խոսքը ոսկերչական զարդերի և որոշ արժեքավոր իրերի մասին է:

Իրենց հերթին հանգուցյալ դերասանի երեխաները` Զաքարին, Զելդան և Կոդին, պնդում են, թե Սյուզանը փորձում է խախտել ժառանգության պայմանները, որի համաձայն երեխաներին են անցնում Ուիլիամսի ստացած պարգևները և այլ արժեքավոր իրեր։

Իր պահանջները այրին հիմնավորում է նրանով, որ ամուսինը ժառանգությամբ տունն իրեն է թողել, ինչը նշանակում է, որ ցանկացել է իրեն թողնել նաև տանն առկա իրերը:

Ուիլիամսը, ինքնասպանություն գործելով, կյանքից հեռացել էր անցած տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել