Այսօր հայ կոնյակագործ Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն է: Նրա շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց հայկական կոնյակը: Սեդրակյանը կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է, աշխատանքի հերոս: Իսկ Չերչիլի հետ կապված այս պատմությունն արդեն լեգենդ է դարձել:
Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ, երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինն ազատ է արձակում Սեդրակյանին ու վերականգնում է նրան նախկին պաշտոնում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել