Tert.am-ը գրում է․

Ապրիլի 7-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության գրասենյակում կներկայացվեն  «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված հատուկ թողարկված նամականիշերը:

Ինչպես գրում  է republica.com.uy  կայքը` պետական մարմինը այս քայլով  ոգեկոչում է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի 100-րդ տարելիցը: Ակնկալվում է, որ Փոստային ծառայության ղեկավարներից բացի ներկայացման արարողությանը կմասնակցեն Ուրուգվայի ԱԳ նախարար ռոդոլֆո Նին Նովոան, Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս ռուբեն Աբրահամյանը, ազգային և մարզային գործիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել